Տոներ


Հունիսի 30, 2015թ.

Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

Ս. Զաքարիա մարգարեն աստվածաշնչյան 12 փոքր մարգարեներից է: Աստվածաշունչ մատյանում 14 գլուխներից բաղկացած նրա գիրքն ամենամեծն է փոքր մարգարեների գրքերից: Այն կոչվում է նաև հույսի գիրք, որ պատկերում է Աստծո թագավորության տարածումն Իսրայելում՝ Սողոմոնի տաճարի վերաշինման միջոցով: Զաքարիայի մարգարեությունները վերաբերում են Ն. Ք. 520-517 թվականներին, երբ Զորաբաբելն ու Հեսուն վերականգնում էին Աստծո տաճարը Երուսաղեմում: Հենց այստեղ է, որ Զաքարիան, իբրև Տիրոջ մարգարե, սկսում է իր առաքելությունը հրեից մեջ և գործուն կերպով աջակցում տաճարի վերակառուցմանը:

Զաքարիայի մարգարեությունն արժեքավոր է ոչ միայն իր տեսիլքներով, այլև Քրիստոսի` Մեսիայի գալստյան մասին մարգարեություններով (Զաք. 9:9-10, 11:12-13, 12:10, 13:7): Նա մարգարեացել է Մեսիայի (Հիսուսի) գալուստը, Նրա հաղթական մուտքը Երուսաղեմ, խաչելությունը, գեղարդով խոցվելը, երեսուն արծաթով վաճառվելը և այլն: Հետագայում ավետարանիչները, պատմելով Հիսուսի կյանքի վերոհիշյալ դեպքերը, հիշատակել են Զաքարիայի մարգարեությունները: Համաձայն Ս. Մատթեոս ավետարանչի՝ Ս. Զաքարիա մարգարեն սպանվել է Տաճարում (Մատթ. 23:35):
Զաքարիա մարգարեի ոգին և կեցվածքն ուսուցողական և կենդանի պատգամ են ամենքին` ջանք և միջոց չխնայել տաճարների՝ իբրև հավատի վկայարանների վերականգնման և կառուցման համար, քանզի դրանք են, որ վկայում են հույսի ու հավատի մասին, դրանք են, որ երաշխիք են ազգային միախմբման ու հարատևման:

 


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-07-16 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2029-06-26 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2028-07-11 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2027-06-22 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2026-06-30 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2025-07-15 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2024-06-25 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2023-07-04 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2022-07-12 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2021-06-29 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2020-07-07 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2019-07-16 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2018-06-26 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2017-07-11 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2016-06-21 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2015-06-30 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2014-07-15 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2013-06-25 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2012-07-03 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2011-07-19 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2010-06-29 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2009-07-07 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

2008-06-17 Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օր

« Հունիս 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
5
10
12
17
19
21
24
26
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք