Տոներ


Հուլիսի 18, 2015թ.

Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

Ս. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը Հայ Եկեղեցու ամենանշանավոր տոնելի սրբերից են, քանի որ նրանց անվան հետ է առնչվում հայոց լուսավորության պատմությունը: Քրիստոսի Համբարձումից հետո, համաձայն Տիրոջ պատգամի՝ «Գնացե՜ք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19), Թադեոսը նախ գալիս է Եդեսիա, ավետարանում կենաց խոսքը, ի թիվս բազում հրաշքների բժշկում նաև Աբգար թագավորին, ապա՝ իրեն փոխարինող նշանակելով Եդեսիայում, գնում է Հայոց Սանատրուկ արքայի տիրույթները: Այստեղ զանազան վայրեր քարոզելուց հետո բազմաթիվ հեթանոսների է քրիստոնեական հավատի բերում և հիմնադրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Գալով Արտազ գավառ, առաքյալը մտնում է հայոց արքունիք և դարձի բերում արքայադուստր Սանդուխտ կույսին: Իրազեկ դառնալով այս ամենին, Սանատրուկ հայոց արքան սկզբում հորդորում է դստերը ետ դառնալ նախկին հավատին, սակայն՝ ապարդյուն: Զայրացած արքան թե՜ Թադեոս առաքյալին, թե՜ Սանդուխտ կույսին նետում է բանտ և դաժան տանջանքների ենթարկում: Արքունի իշխանազուն կառավարչի միջոցով արքայադստերը տարհամոզելու վերջին փորձը ևս ապարդյուն է անցնում: Քրիստոնյա է դառնում նաև կառավարիչը: Ի վերջո, արքայի հրամանով Ս. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը նահատակվում են արքայական ամառանոց Շավարշավան գյուղաքաղաքում: Հայ Եկեղեցին Ս. Թադեոս առաքյալի հիշատակը տարվա մեջ ոգեկոչում է երկու անգամ, նախ՝ Ս. Բարդուղիմեոս առաքյալի, ապա` Ս. Սանդուխտ կույսի հետ:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-08-03 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2029-07-14 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2028-07-29 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2027-07-10 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2026-07-18 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2025-08-02 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2024-07-13 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2023-07-22 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2022-07-30 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2021-07-17 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2020-07-25 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2019-08-03 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2018-07-14 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2017-07-29 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2016-07-09 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2015-07-18 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2014-08-02 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2013-07-13 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2012-07-21 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2011-02-12 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2010-07-17 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2009-07-25 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

2008-07-05 Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

« Հուլիս 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
3
6
7
8
9
10
13
14
15
17
19
22
24
26
29
31
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք