Տոներ


Օգոստոսի 01, 2015թ.

Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

Սբ. Աթանաս և Սբ. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների եւ ուսմունքների:

Աթանասը (295-373թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում` հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է Նիկիայի 325 թվականի Տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը` նրան համարելով արարած: Ի հակադրություն այս սխալ վարդապետության` Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացման խնդրին: Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»: Սբ. Աթանասը, 328 թվականին բարձրանալով պատրիարքական աթոռ, հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը: Ենթարկվելով հալածանքների` իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում: Սակայն ճշմարտության հաստատման իր գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Աթանասի մահից 7-8 տարիներ հետո` Կ.Պոլսի 381 թվականի Տիեզերաժողովում, վերջնականապես ամրագրվում է Աթանասի վարդապետությունը: 

Մեծ է Աթանասի վաստակը նաև վանականության զարգացման գործում: Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետն Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է 380 թվականին, Թեոփիլոս պատրիարքի եղբորորդին է, որին հաջորդել է 412 թվականին: Կ. Պոլսի պատրիարք Նեստորի դեմ պայքարել է ուղղափառ դավանանքի համար, որի պատճառով էլ Թեոդորոս Բ կայսրը  431 թվականին Եփեսոսում հրավիրել է երրորդ Տիեզերական ժողովը: Ժողովի ընթացքում Նեստորի ուսմունքը  դատապարտվել է, իսկ Մարիամի համար ընդունվել է «Աստվածածին» անվանումը: Կյուրեղի նշանավոր բանաձևը`«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը:

Օգոստոսի 01, 2015թ.

Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

Սբ. Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թվականին Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզ գյուղում Գրիգոր եպիսկոպոսի ընտանիքում: Նա իր կրթությունն ստացել է Կեսարիայում, այնուհետև Աթենքում, որտեղ էլ ծանոթացել է քրիստոնեության մեկ այլ ապագա խոշոր դեմքերից մեկի` սբ. Բարսեղ Կեսարացու հետ: Որոշ ժամանակ ճգնողական կյանքով ապրելուց հետո Գրիգորը վերադառնում է Նազիանզ, հոր կողմից քահանա ձեռնադրվում, այնուհետեւ դառնում Սասիմայի եպիսկոպոս: Սբ. Գրիգոր Աստվածաբանը սբ. Բարսեղ Կեսարացու հետ համառ պայքար է մղել արիոսականների դեմ, մասնակցել նաև Պոլսի Բ տիեզերաժողովին: Նա վախճանվել է 389 թվականի հունվարի 25-ին: Գրիգոր Նազիանզացին թողել է հարուստ գրական ժառանգություն, որը թարգմանվել է հայերեն 5-8 դարերում: Հայերեն թարգմանության մի մասն ամենայն հավանականությամբ կատարել է Մովսես Խորենացին: Սբ. Գրիգոր Նազիանզացին քրիստոնեության մեծագույն դեմքերից մեկն է, որն արիոսականների դեմ իր պայքարով նպաստել է քրիստոնեության անաղարտ պահպանմանը և իր հարուստ գրվածքներով մեծապես ազդել քրիստոնեական աստվածաբանական մտքի ձևավորման վրա:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-07-26 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2009-01-24 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2010-01-23 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2011-01-22 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2012-01-21 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2013-07-27 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2014-01-25 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2015-08-01 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2016-07-23 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2017-01-21 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2018-07-28 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2019-01-26 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2020-01-25 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2021-01-23 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2022-01-22 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2023-01-21 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2024-06-27 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2025-01-25 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2026-08-01 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2027-07-31 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2028-01-22 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2029-07-28 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2030-01-26 Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

2008-08-02 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2009-01-24 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2010-07-31 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2011-01-29 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2012-01-28 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2013-08-03 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2014-02-01 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2015-08-01 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2016-07-30 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2017-01-28 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2018-07-28 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2019-02-02 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2020-02-01 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2021-07-31 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2022-01-29 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2023-01-28 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2024-08-03 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2025-02-01 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2026-08-01 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2027-07-31 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2028-01-29 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2029-07-28 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

2030-02-02 Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օր

« Օգոստոս 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
11
12
13
14
17
18
19
20
21
22
23
24
26
28
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք