Տոներ


Օգոստոսի 06, 2015թ.

Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

Ադրիանոսը Մաքսիմիանոս կայսեր օրոք հռոմեական բանակում բարձրաստիճան պաշտոնյա էր, որ սկզբնապես հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Սակայն տեսնելով նրանց քաջությունն ու համբերությունը` իր կնոջ` Անատոլիայի աղոթքի ու ջանքերի շնորհիվ ի վերջո քրիստոնյա է դառնում: Նոր հավատքի համար նա բանտարկվում է և խստագույն չարչարանքների ենթարկվելով` նահատակվում է 310 թվականին: Անատոլիան, որ քրիստոնյաների դեմ հարուցված հալածանքների ժամանակ գոտեպնդում էր բանտարկյալներին` չտկարանալու հավատի մեջ եւ արիաբար ընդունելու մարտիրոսական պսակը, իր ամուսնու նահատակությանը ներկա էր, իբրև այր ձեւանալով: Նա այնքան անձնվիրաբար էր ծառայում բանտարկյալ քրիստոնյաներին, որ ստանում «քույր մարտիրոսաց» անունը: Ամուսնու մահից հետո քաշվում է Բյուզանդիոն, ապրում առաքինի վարքով և իր մահկանացուն կնքում խաղաղ մահով: Թեոդորոսը զորավար էր հռոմեական բանակում Լիկիանոս կայսեր օրոք: Վերջինս թեև Կոստանդիանոսի հետ ստորագրել էր քրիստոնյաների ազատագրման հրովարտակը, բայց հետագայում մտափոխվում է եւ սկսում հալածել քրիստոնյաներին: Իրազեկ դառնալով, որ Թեոդորոսը ոչ միայն քրիստոնյա է, այլև ուրիշներին է քրիստոնեացնում, Լիկիանոսը հրահանգում է նրան հրաժարվել նոր հավատից եւ դառնալ հին կրոնին: Սակայն Թեոդորոսը գերադասում է ենթարկվել չարչարանքների, քան ուրանալ Քրիստոսին: Կայսեր հրամանով նրան ձաղկում են, ապա գլխիվայր կապում խաչափայտին ու գլխատում 319 թվականին: Ելևթյուրոսը ապրել եւ գործել է Դեկոս կայեր իշխանության օրոք Գաղատիայում: Դաժանաբարո Կումվրիա թագավորին պախարակելու համար գլխատվում է քաղաքի բնակիչներից մեկը: Նրա գլխատմանը ներկա Ելեւթյուրոսը դատարանին է դիմում առավել խիստ հանդիմանություններով, որի համար հալածվում է և հրաշքով փրկվում: Հրաշքին ականատես լինելով` բազում հեթանոսներ քրիստոնյա են դառնում, ի թիվս որոնց` Կալինիկոս քուրմը, որն իրեն բացահայտ քրիստոնյա է հռչակում և գլխատվում: Ելեւթյուրոսը, դիմագրավելով բազմաթիվ տանջանքների, վախճանվում է իր մահով:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-08-07 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2009-01-29 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2010-11-16 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2011-11-15 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2012-09-04 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2013-08-08 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2014-01-30 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2015-08-06 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2016-11-15 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2017-09-05 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2018-09-04 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2019-01-31 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2020-01-30 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2021-11-16 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2022-11-15 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2023-09-05 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2024-09-08 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2025-01-30 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2026-08-06 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2027-11-16 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2028-09-05 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2029-09-04 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

2030-01-31 Սբ. Ադրիանոսի եւ նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելեւթյուրոս վկաների հիշատակության օր

« Օգոստոս 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
11
12
13
14
17
18
19
20
21
22
23
24
26
28
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք