Տոներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տոներ


Օգոստոսի 25, 2015թ.

Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

Սուրբ Հովակիմի և Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ` լինելով Աստվածամոր ծնողները: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր, տաճարում ընծա մատուցելիս, քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը: Նրա օրինակով Աննան էլ տանն աղոթում և ապաշխարելու է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ: Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման և խաչելության ականատեսներն են: Նրանք Տիրոջ Հարության առաջին ավետաբերներն են: 

 

Յուղաբեր կանայք Քրիստոսին հետևեցին Իր ողջ երկրային առաքելության իրագործման ընթացքում: Եկեղեցու կողմից նրանք կոչվում են «Յուղաբեր», որովհետև Միաշաբթի (Կիրակի) առավոտ գերեզման գնացին` Հիսուսի մարմինն իրենց պատրաստած անուշահոտ յուղերով օծելու: Իրենց անձնվիրության շնորհիվ նրանք առաջինը տեսան Հարուցյալ Փրկչին և այդ մասին հայտնեցին առաքյալներին: Նրանք նաև խմբովին ներկա էին Վերնատանը` Հոգեգալստին և առաքյալների հետ ստացան Սուրբ Հոգու շնորհները:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-08-27 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2029-08-21 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2028-08-22 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2027-08-24 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2026-08-25 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2025-08-26 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2024-08-27 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2023-08-22 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2022-08-23 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2021-08-24 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2020-08-25 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2019-08-27 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2018-08-21 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2017-08-22 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2016-08-23 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2015-08-25 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2014-08-26 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2013-08-27 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2012-08-21 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2011-08-23 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2010-08-24 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2009-08-25 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

2008-08-26 Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

« Օգոստոս 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
11
12
13
14
17
18
19
20
21
22
23
24
26
28
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք