Տոներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տոներ


Օգոստոսի 30, 2015թ.

Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

Ս. Աստվածածնի գոտու գյուտը Տիրամորը նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու յոթ տոներից է: Մի հանգամանք, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս Ս. Կույսի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղի ու դերի մասին: Նա, որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում: Արկադիոս կայսեր օրոք (395 - 408թթ.) Երուսաղեմում էր գտնվում Ս. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ այն զետեղում են եկեղեցում: Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում և գոտին դնում այնտեղ՝ հավատացյալների համար պաշտամունքի և տոնակատարության առարկա դարձնելով: Հայ իրականության մեջ Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնը 1774 թվականին ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետն՝ իր հրատարակած օրացույցի մեջ: Առհասարակ, Քրիստոսի Եկեղեցին թե` սրբերի մասունքների, թե` նրանց գործածած որոշ իրերի հանդեպ ունեցել է և այսօր էլ ունի յուրահատուկ վերաբերմունք: Աստվածաշունչը և եկեղեցական կյանքի փորձառությունը փաստում են, որ Ամենակարող Աստված իր զորությունը նաև այդ առարկաների միջոցով է արտահայտել: Սուրբգրային լավագույն վկայությունն այն դրվագն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես մեռած մարդու դիակը, դիպչելով Եղիսե մարգարեի ոսկորներին, վերակենդանանում է (Դ Թագ. 13: 21): Ուստի, Եկեղեցին հարգանք ցուցաբերելով աստվածային զորությամբ օժտված իրերի նկատմամբ, դրանց միջոցով իր պաշտամունքն ու երկրպագությունն է մատուցում ճշմարիտ Աստծուն:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-09-01 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2029-08-26 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2028-08-27 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2027-08-29 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2026-08-30 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2025-08-31 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2024-09-01 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2023-09-27 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2022-08-28 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2021-08-29 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2020-08-30 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2019-09-01 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2018-08-26 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2017-08-27 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2016-08-28 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2015-08-30 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2014-08-31 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2013-09-01 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2012-08-26 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2011-08-28 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2010-08-29 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2009-08-30 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

2008-08-31 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

« Օգոստոս 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
11
12
13
14
17
18
19
20
21
22
23
24
26
28
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք