Տոներ


Սեպտեմբերի 01, 2015թ.

Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

Մարգարեությունը Հին Կտակարանի կարևոր երևույթներից է: Մարգարեն այն մարդն է, ով Աստծո հետ սերտ հարաբերություն է ունեցել, սուրբ գրային բառով՝ «Աստծո հետ խոսել» է, կա՜մ Նրանից պատգամ ստացել, կա՜մ էլ Աստծո կողմից ուղարկվել է որևէ անձի կամ ժողովրդի պատգամ հաղորդելու համար: Ճշմարիտ մարգարեի հիմնական հատկանիշն անկաշառ, անկախ, անվախ և աստվածային խոսքին ծայրաստիճան հավատարիմ լինելն է: Մարգարեությունների հեղինակն Աստված Ինքն է: Նա իր հայտնությունը Ս. Հոգու ներշնչմամբ տվել է մարդուն, նախ գաղափարներն է ներշնչել, ապա մարդն այդ ազդեցության ներքո, տրված գաղափարները յուրացնելով` մտքի, սրտի և հոգու ինքնատիպությամբ փոխանցել է ժողովրդին:

Եզեկիելը Երուսաղեմի տաճարի քահանաներից էր: Երուսաղեմի գրավումից ու կործանումից հետո, Ն. Ք. 597 թվականին, Նաբուգոդոնոսոր արքան նրան մյուս իսրայելացիների հետ Բաբելոն է աքսորում: Աստված նրան 4 տարի անց կանչում է, որպեսզի դառնա իր մարգարեն: Աքսորավայրից Եզեկիելը նախազգուշացումներ է անում ինչպես Բաբելոն գերեվարված հրեաներին, այնպես էլ Երուսաղեմում մնացածներին: Նա այդ նախազգուշացումներին հավելում է նաև մխիթարական և հուսադրող խոսքեր: Եզրի քահանայության սկիզբը համարվում է Ն. Ք. 397 թվականը: Նրա կարևորագույն ձեռնարկն իրայելացիներին ետ պահելն էր օտար ամուսնություններից, որոնք ոչ միայն պատճառ էին դառնում ճշմարիտ Աստծուց հեռանալուն, այլև խաթարում էին նրանց ազգային դիմագիծն ու նկարագիրը: Եզրը նաև համադրեց Մովսեսի օրենքները: Զաքարիան Հովհաննես Մկրտչի հայրն էր, որ քահանայություն էր անում Երուսաղեմի տաճարում: Նա և իր կինը՝ Եղիսաբեթը, ով Ս. Կույս Մարիամի մայր Աննայի քույրն էր, երկար տարիներ ամուլ էին: Երբ Զաքարիան, ծերության տարիքին հասած, Երուսաղեմի տաճարում զոհ էր մատուցում, հրեշտակն ավետում է, որ նա որդի պիտի ունենա: Հրեշտակի ավետմանը կասկածելու պատճառով Զաքարիան համրության պատիժն է կրում, մինչև իր որդու՝ Հովհաննես Մկրտչի ծնունդը: Նահատակվել է տաճարում՝ սրախողխող լինելով Ս. Խորանի առջև, այն բանի համար, որ թաքցրել էր իր որդուն Հերովդեսի զինվորներից:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-09-02 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2009-09-01 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2010-08-31 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2011-08-30 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2012-08-28 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2013-09-03 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2014-09-02 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2015-09-01 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2016-08-30 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2017-08-29 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2018-08-28 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2019-09-03 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2020-09-01 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2021-08-31 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2022-08-30 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2023-08-29 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2024-09-03 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2025-09-02 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2026-09-01 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2027-08-31 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2028-08-29 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2029-08-28 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

2030-09-03 Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

« Սեպտեմբեր 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
9
10
11
14
15
16
17
18
19
23
25
30
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք