Տոներ


Սեպտեմբերի 05, 2015թ.

Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

Քրիստոսի Եկեղեցու պատմության մեջ առաջին Տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թվականին, Կոստանդիանոս Մեծ կայսեր հրամանով, Կ. Պոլսի մոտ գտնվող Նիկիա քաղաքում: Ժողովին մասնակցում էին Ընդհանրական Եկեղեցու 318 նշանավոր հայրապետները: Տիեզերաժողովի գումարման շարժառիթն Ալեքսանդրիայի Արիոս անունով երեցն էր, որը քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից ու դարերից առաջ Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը: Միակ անծնունդը, միակ հավիտենականը, միակ անսկիզբը Հայր Աստված է: Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ, ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները: Արիոսի այս դատողություների պատճառով փաստորեն մերժվում էր Քրիստոսի Աստվածությունը՝ վտանգի տակ դնելով ողջ քրիստոնեական վարդապետությունը: Արիոսկանությանը դեմ է դուրս գալիս Ալեքսանդրիայի Ալեքսանդր արքեպիսկոպոսը: Նա իր քարոզներում շեշտում էր, որ հավիտենական է Աստված, հավիտենական է և Որդին, Հայրը և Որդին միաժամանակ կան: Հայրը Որդուն չի նախորդում ոչ մի վայրկյան, միշտ եղել է Հայրը, միշտ եղել է Որդին: Այս Տիեզերաժողովում դատապարտվում է Արիոսի մոլար ուսմունքը՝ հայտարարելով այն հերետիկոսություն: Նիկիայի Ա Տիեզերաժողովին մասնակցում էր նաև Ս. Գրիգոր Լուսավորչի որդին` Արիստակեսը: Ժողովի ընդունած դավանաբանական բանաձևը, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով, Ս. Արիստակես Հայրապետը Հայաստան է բերել, ներկայացրել հորը` Ս Գրիգոր Լուսավորչին: Վերջինս էլ դրան ավելացրել է «Իսկ մեք փառաւորեսցուք... » հատվածը: Նիկիայում ընդունված Հավատո հանգանակն ու Լուսավորչի ավելացրած հատվածը մինչև այսօր էլ անփոփոխ օգտագործում են Հայ Եկեղեցու ծիսակարգում: Արիստակեսն իր հետ Հայաստան էր բերել նաև Նիկիայի ժողովում ընդունած 20 կանոնները, որոնք նույնպես հաստատվել են Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-09-06 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2009-09-05 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2010-09-04 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2011-09-03 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2012-09-01 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2013-09-07 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2014-09-06 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2015-09-05 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2016-09-03 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2017-09-09 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2018-09-01 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2019-09-07 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2020-09-05 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2021-09-07 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2022-09-03 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2023-09-09 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2024-09-07 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2025-09-06 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2026-09-05 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2027-09-04 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2028-09-09 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2029-09-01 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

2030-09-07 Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

« Սեպտեմբեր 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
9
10
11
14
15
16
17
18
19
23
25
30
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք