Տոներ


Սեպտեմբերի 08, 2015թ.

Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար: Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորյալ: Նա էր այն ընտրյալը երկրի վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Աստծու մայրը: Նա տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2029-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2028-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2027-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2026-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2025-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2024-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2023-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2022-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2021-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2020-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2019-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2018-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2017-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2016-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2015-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2014-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2013-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2012-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2011-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2010-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2009-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

2008-09-08 Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

« Սեպտեմբեր 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
9
10
11
14
15
16
17
18
19
23
25
30
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք