Տոներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տոներ


Սեպտեմբերի 29, 2015թ.

Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

Սբ. Եվստաթեոսը (Բ դար) Հռոմում ապրող մի մեծահարուստ և բարեգործ զորավար էր: Տիրոջ տեսիլքից հետո հեթանոս զորավար Պղակիդոսը դարձի է գալիս և իր ողջ ընտանիքի հետ մկրտվում՝ ստանալով Եվստաթիոս անունը: Կայսրից շնորհազուրկ է լինում և կորցնելով ողջ հարստությունը՝ Հռոմից մեկնում: Դաժան փորձություններ են բաժին ընկնում նրան. ծովահեններն առևանգում են կնոջը՝ Թեոփիստային, իսկ գետանցի ժամանակ կորցնում է երկու մանկահասակ որդիներին, որոնք մոլեգնած գետի ջրերից փրկվելով՝ տարբեր մարդկանց որդեգիրներն են դառնում: Եվստաթեոսը ողբում է ընտանիքի կորուստը, սակայն Հոբ երանելու հնազանդությամբ ընդունում է Տիրոջ կամքը: Շուտով նրան կրկին կանչում են զինվորական ծառայության՝ Հռոմը թշնամիներից ազատագրելու համար: Պատերազմի ժամանակ, Տիրոջ նախախնամության շնորհիվ, գտնում է իր ընտանիքի անդամներին: Երբ հաղթանակած վերադառնում է Հռոմ, մերժում է կատարել կայսրի պահանջը` զոհ մատուցել հեթանոս աստվածներին՝ պնդելով, որ իր հաղթանակի համար պարտական է միայն Հիսուս Քրիստոսին: Զայրացած Ադրիանոս կայսրը հրամայում է Սբ. Եվստաթեոսին, նրա կնոջն ու երկու երիտասարդ զավակներին այրել՝ շիկացրած պղնձե ցուլի մեջ փակելով:

Սբ. Երմոնե կույսը (Բ դար) Փիլիպպոս սարկավագի դուստրն էր: Իր քրոջ՝ Եվտիքիայի հետ ուղևորվում է Հովհաննես Ավետարանչին փնտրելու: Երբ իմանում է առաքյալի մահվան մասին, ճանապարհին հանդիպում է Պողոս առաքյալի աշակերտ Պետրոնիոսին, որին էլ աշակերտում է: Հիմնում է մի բուժարան, որտեղ բժշկում է բոլոր կարիքավորներին՝ քարոզելով Տիրոջ խոսքը: Տրայանոս կայսեր կողմից չարչարվում է, բայց անսասան մնում իր հավատի մեջ: Նահատակվում է Ադրիանոս կայսեր օրոք, քանզի զոհ մատուցելու պատրվակով մտնում է հեթանոսական տաճար,որտեղ իր աղոթքով կործանվում են բոլոր կուռքերը:

Սբ. Նեքտարինե կույսն Ալեքսանդրիայի կառավարիչ Կոնստասի դուստրն էր: Ունենալով բացառիկ գեղեցկություն և գիտելիքներ՝ ցանկություն էր հայտնել ամուսնանալ միայն նրա հետ, ով իրեն կգերազանցեր ամեն ինչում: Նեքտարինեի քրիստոնյա մայրն աղջկան տանում է իր հոգևոր ուսուցչի մոտ, որն էլ պատմում է Նրա մասին, որը գերազանցում է բոլոր աշխարհիկ փեսացուներին: Նա մկրտվում է՝ արժանանալով Քրիստոսի տեսիլքին, որն իրեն մատանի է տալիս՝ նշանելով իր հետ: Հեթանոսական տոնի ժամանակ կայսեր առջև աղջիկը մերկացնում է հեթանոսների մոլորությունները, դարձի բերում 50 հեթանոս իմաստունների, որոնք կայսեր հրամանով եկել էին Նեքտարինեի խոսքերը հերքելու: Այս պատճառով տանջանքների է ենթարկվում, սակայն կտտանքների գործիքները շրջվում են և սկսում գանահարել հեթանոսներին: Այս հրաշքին ականատես՝ Օգոստուհի կայսրուհին և Պորփյուրիոս զորավարն իր 200 զինվորների հետ քրիստոնյա են դառնում: Զայրացած կայսրի հրամանով վերջիններիս գլխատում են, իսկ Նեքտարինե կույսին՝ սրով խոցում:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-09-30 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2009-09-29 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2010-09-28 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2011-09-27 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2012-10-02 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2013-10-01 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2014-09-30 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2015-09-29 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2016-09-27 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2017-10-03 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2018-10-02 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2019-10-01 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2020-09-29 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2021-09-28 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2022-09-27 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2023-10-03 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2024-10-01 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2025-09-30 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2026-09-29 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2027-09-28 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2028-10-03 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2029-10-02 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

2030-10-01 Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

« Սեպտեմբեր 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
9
10
11
14
15
16
17
18
19
23
25
30
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք