Տոներ


Հոկտեմբերի 06, 2015թ.

Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

Սբ. Թեկղին (Ա դար) ծնունդով Իկոնիայից է և շատերին քրիստոնեական հավատի բերելու համար կոչվել է «առաքելահավասար»: Նա 18 տարեկանում լսել էր Ս. Պողոս առաքյալի քարոզը, դարձի եկել: Նա որոշել էր չամուսնանալ և իր կյանքը նվիրաբերել Քրիստոսի խոսքը քարոզելուն: Թեկղիի մայրը, զայրանալով աղջկա որոշման վրա, գանահարել և ցանկացել է այրել նրան: Սակայն հորդառատ անձրև է եկել և կրակը չի բորբոքվել: Կույսը մեկնել է Պիսիդյան Անտիոք, որտեղ կրկին հարազատների պահանջով, նետվել է վայրի գազանների առաջ, որոնք չեն վնասել նրան: Ի վերջո նա Կիլիկիայի Սելևկիա քաղաքի մերձակայքի մենաստանում առանձնացել է, նվիրվել  Ավետարանի քարոզչությանը, հիվանդներ բժշկել և խնամել, ապրել  90 տարի:

Սբ. Վառվառան (†շուրջ 306) նահատակվել է Մաքսիմիանոս կայսեր օրոք, Փյունիկյան Իլիոպոլիս քաղաքում: Նա լսելով իր հայրենի քաղաքի քրիստոնյաների քարոզը, այնտեղ էլ մկրտվել է: Վառվառան կարգադրել է իրենց նորոգվող տան պատուհաններից մեկը խաչաձև սարքել, որի համար Վառվառայի հեթանոս հայրը չարչարանքների է մատնել նրան: Ս. կույսը երկար տնային բանտարկությունից հետո էլ չի ուրացել իր հավատը և դատարանի որոշմամբ գլխատվել հոր կողմից: Քիչ ժամանակ անց դաժան դատավորն ու կույսի հայրը այրվել են կայծակից:
Սբ. Պեղագեա Տարսոնացին (†290) մեծահարուստ և ազնվական ընտանիքի զավակ էր, Դիոկղետիանոս կայսեր ժամանակակիցը: Նա մկրտվել և իր թանկարժեք զգեստները վաճառելով` բաժանել է աղքատներին և կարիքավորներին: Կույսը մերժել է դառնալ Դիոկղետիանոս կայսեր որդեգրի կինը: Պեղագեան իբրև քրիստոնյա հանձնվել է կայսերական դատարանին, չարչարվել, և հավատը չուրանալու համար, հրաշեկ հնոցում այրվել է:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-10-07 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2009-10-06 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2010-10-05 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2011-10-04 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2012-10-09 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2013-10-08 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2014-10-07 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2015-10-06 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2016-10-04 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2017-10-10 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2018-10-09 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2019-10-08 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2020-10-06 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2021-10-05 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2022-10-04 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2023-10-10 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2024-10-08 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2025-10-07 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2026-10-06 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2027-10-05 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2028-10-10 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2029-10-09 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

2030-10-08 Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

« Հոկտեմբեր 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
7
9
11
14
16
18
21
23
28
30
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք