Տոներ


Հոկտեմբերի 29, 2015թ.

Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից է: Նա ծնվել է 347 թվականին Անտիոքում: Իր հիմնավոր ուսումն ստացել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, և ճարտասանության մեջ հմտացել Լիբանիոսի դպրոցում: Նա դեռ երիտասարդ իրեն նվիրել է ճգնողական կյանքին: 381 թվականին Մելետիոս Անտիոքացու կողմից ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին Փլաբիանոսի կողմից` քահանա: Այս ընթացքում սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան»   տիտղոսին: 398 թվականին, հակառակ իր կամքի, ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք և եռանդով ու նախանձախնդրությամբ ձեռնարկում մայրաքաղաքի բարեկարգումը, որ հեռացած էր քրիստոնեական կենցաղից և ապրում էր անբարո ու վեճերով լի կյանքով: Ապականությունն ու կրոնական անտարբերությունը բույն էին դրել թե հասարակ ժողովրդի, թե արքունիքի ու հոգևորականության մեջ: Իսկ Ոսկեբերանը կշտամբում էր ամեն տեսակ անբարոյականություն, ինչի պատճառով էլ իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը: Սուրբ Հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ: 403 թվականին  եկեղեցական ժողովի կողմից  29 անհիմն ամբաստանություններով, աքսորման հրաման է տրվում, սակայն աքսոր մեկնելու գիշերն այնպիսի ահավոր երկրաշարժ ու հրդեհներ են լինում, որ կայսրուհին ետ է կանչում նրան իր աթոռը:

Հովհան Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները:  Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության` Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում: Սուրբ Հայրապետն աքսորվում է Պոնտոս և նահատակվում 407 թվականին, Կոմանա քաղաքում: Նրա արտասանած վերջին բառերն են. «Փառք քեզ, Աստված, փառք քեզ, ամեն ինչի համար փառք քեզ»: 438 թվականին, սրբի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ. Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում: Բազմաժանր է նրա մատենագրական վաստակը` մեկնություններ, ճառեր, ներբողներ, թղթեր և այլն, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողել քրիստոնեական մտքի պատմության վրա: Նրա գործերը հայերեն են թարգմանվել իր կենդանության օրոք:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-10-30 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2009-10-29 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2010-10-30 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2011-10-29 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2012-11-01 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2013-10-31 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2014-10-30 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2015-10-29 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2016-10-29 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2017-11-02 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2018-11-01 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2019-10-31 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2020-10-29 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2021-10-30 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2022-10-29 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2023-11-02 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2024-10-31 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2025-10-30 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2026-10-29 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2027-10-30 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2028-11-02 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2029-11-01 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

2030-10-31 Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

« Հոկտեմբեր 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
7
9
11
14
16
18
21
23
28
30
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք