Տոներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տոներ


Դեկտեմբերի 26, 2015թ.

Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է, Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջինը մարտիրոսը: Վարքագրական աղբյուրների համաձայն` նա սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակն էր: Դեռ պատանի` Կայիափա քահանայապետի ծառան էր: Տիրոջը տուն տանելիս, Ստեփանոսը գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ` արտահայտելով իր անդավաճան ու անկեղծ սերը: Այս ամենը զայրացնում է քահանայապետին,  որն էլ նրան դուրս է վռնդում: Նա ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց վերստին ուրախանում առաքյալների հետ Աստվածորդու հրաշափառ հարությամբ:

Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու` նա գնում է Պետրոս և Հովհաննես առաքյալների մոտ, մկրտվում: Մկրտության պահին ջրի վրա երևում է լուսապսակ: Այդ զարմանահրաշ դեպքից հետո նրան անվանում են «Ստեփանոս», որ նշանակում է պսակավոր: Գործք առաքելոցից հայտնի է, որ Հոգեգալստից հետո առաքյալները սեղաններն էին սպասարկում, կարիքավորներին նպաստներ բաշխում: Եվ օրեցօր Հիսուսին հավատացողների թիվն ավելանում էր: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալ բոլորի կարիքները, ուստի իրենց հետևորդներին պատվիրում են, որ բարի համբավ ունեցող 7 մարդ ընտրեն` սեղաններն սպասարկելու համար: Ըստ Ղուկաս Ավետարանչի` ընտրյալների մեջ էր նաև Սբ. Ստեփանոսը, «որ հավատով և Սբ. Հոգով լցված մի մարդ էր» (Գործք. Զ 5): Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց` արժանացնելով սարկավագի պատասխանատու աստիճանին: Իսկ Սբ. Ստեփանոսն Աստծուց տրված շնորհներով և զորությամբ զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ: Ժողովարանում շատերն էին փորձում վիճել նրա հետ, բայց նրա իմաստությունը ոչ ոք չուներ: Ուստի չարակամները համոզում են որոշ մարդկանց, որ ասեն, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն և Մովսես մարգարեին: Գրգռելով ժողովրդին, քահանաներին և օրենսգետներին` նրան ատյան են տանում: Սբ. Ստեփանոսն իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուս է խոստացյալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտության համար: Նրան քաղաքից դուրս քարկոծում են, զգեստները դնում Սավուղ անունով մի երիտասարդի առջև: Սավուղը Պողոս առաքյալն էր, որն սկզբում հալածում էր քրիստոնյաներին: Նա ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին` հետագայում դառնալով Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Սբ. Ստեփանոսը դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը և այդ պատճառով կոչվեց ՆԱԽԱՎԿԱ:

Ըստ ավանդության` Պողոս առաքյալի ուսուցիչ Գամաղիելը և նրա եղբայր Նիկոդեմոսը, որ Հիսուսի ծածուկ աշակերտներից էին, սրբի մարմինը թաղել են իրենց ագարակում: Շատ չանցած Սբ. Ստեփանոսի նշխարները հայտնաբերել է Ղուկիանոս անունով մի երեց, և Երուսաղեմի Հովհան Հայրապետը դրանք դրել է Սբ. Սիոնում: Ե դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում հայտնաբերել է սրբի տապանակը, տարել Կ. Պոլիս, հետագայում բերել Վենետիկ` ամփոփելով Ս. Գևորգ կղզու մայր եկեղեցում: Սբ. Ստեփանոս Նախասարկավագն իր աներեր հավատով, սրբակենցաղությամբ, նվիրումով, ծառայասիրությամբ և մյուս առաքինություններով օրինակ է քրիստոնյաների համար` Ճշմարտությունը ճանաչելու և Տիրոջ քաղցրությունը ճաշակելու համար: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2009-12-26 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2010-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2011-12-26 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2012-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2013-12-24 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2014-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2015-12-26 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2016-12-26 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2017-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2018-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2019-12-24 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2020-12-26 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2021-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2022-12-26 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2023-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2024-12-24 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2025-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2026-12-26 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2027-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2028-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2029-12-25 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

2030-12-24 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

« Դեկտեմբեր 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
11
13
16
18
20
23
25
27
30
31
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք