Տոներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տոներ


Դեկտեմբերի 28, 2015թ.

Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա Հիսուսի ամենասիրված առաքյալներից էր, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր մյուս դեպքերի: Նա ձկնորս էր, որի թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունարեն` Սիմոն: Նրան Քրիստոս ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. Ա 42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն` Պետրոս: Ս. Պետրոսը Բեթսայիդա գյուղից էր, սակայն փոխադրվել էր հարևան Կափառնայում քաղաք, ուր Հիսուս բժշկեց նրա զոքանչին: Ս. Պետրոսն առավելաբար հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ նա Հիսուսին դավանում է որպես Կենդանի Աստծո Որդի: Եվ Հիսուս հաստատում է, որ այդ դավանության, այսինքն` Քրիստոս որպես աշխարհի Փրկիչ և Աստվածորդի, պիտի կառուցի իր եկեղեցին (Մատթ. ԺԶ 15-19): Հիսուսի ձերբակալման գիշերը Պետրոսը երիցս ուրացել է Նրան, սակայն հետո խորապես զղջացել: Հոգեգալստից հետո նա բացատրել է հավաքվածներին կատարվածի իմաստն ու խոսել հարուցյալ Հիսուսի մասին: Նրա կարևոր գործերից էր հեթանոսների ներգրավումը եկեղեցի: Հերովդես թագավորը ձերբակալել է նրան, բայց հրաշքով ազատվել է բանտից: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում` գլխիվայր խաչվելով: Մեզ են հասել նրա երկու ընդհանրական նամակները:

Սբ. Պողոսը Տիրոջ 13-րդ առաքյալն է: Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, առաջին դարի սկզբներին, հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք ըստ Հերոնիմոսի, եկել էին Գալիլիայից: Նա վրանագործ էր: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև` Երուսաղեմում` աշակերտել Գամաղիել օրենուսույցին: Նրա վկայության համաձայն` եղել է փարիսեցի, խստորեն պահպանել օրենքի տառն ու հալածել քրիստոնյաներին: Սակայն Դամասկոսի ճանապարհին Հիսուս երևացել է նրան, որից հետո Սողոսը` հետագայում Պողոս առաքյալը, դարձել է Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Նրան մկրտել է Անանիա առաքյալը: Կատարել է մի քանի ճանապարհորդություններ` քարոզելով Աստծո խոսքը: Մեզ են հասել նրա 14 թուղթը: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում, 67 թվականին, Ներոնի հալածանքների ժամանակ և գլխատվել: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակը օրը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-12-27 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2009-12-28 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2010-12-27 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2011-12-27 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2012-12-27 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2013-12-26 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2014-12-27 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2015-12-28 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2016-12-27 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2017-12-26 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2018-12-27 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2019-12-26 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2020-12-28 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2021-12-27 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2022-12-27 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2023-12-26 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2024-12-26 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2025-12-27 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2026-12-28 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2027-12-27 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2028-12-26 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2029-12-27 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

2030-12-26 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

« Դեկտեմբեր 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
11
13
16
18
20
23
25
27
30
31
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք