Սեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Ս. Հովհան Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը:
Ս. Հովհաննես Օձնեցին, ում մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է: Ըստ վարքագիրների՝ հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ: Գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր: Ս. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկումներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726 թվականի Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով: Ս. Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձուն գյուղի մոտ` Արդվի գյուղի Սրբանես (Ս. Հովհաննես) եկեղեցու բակում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար:
Միմյանց հետ կապված են Ս. Հովհաննես Որոտնեցի (1315-1388) և Ս. Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետների անունները: Ս. Գրիգոր Տաթևացին` Հայ եկեղեցու «Եռամեծ» վարդապետն ու խոշորագույն աստվածաբանը, ուսանելով Ս. Հովհաննես Որոտնեցու մոտ, հետագայում իր բարձրակետին հասցրեց ուսուցչի կողմից հիմնած Տաթևի նշանավոր դպրոցը: Տաթևացին հեղինակ է աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնացվում են «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը: Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգության մի մասը:
Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի Ս. Հովհան Հայրապետի հիշատակության օրը: Երուսաղեմի հայրապետը հայտնի քարոզիչ էր:
2008-02-23 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2009-03-14 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2010-03-06 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2011-03-26 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2012-03-10 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2013-03-02 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2014-03-22 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2015-03-07 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2016-02-27 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2017-03-18 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2018-03-03 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2019-03-23 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2020-03-14 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2021-03-06 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2022-03-19 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2023-03-11 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2024-03-02 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2025-03-22 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2026-03-07 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2027-02-27 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2028-03-18 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2029-03-03 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
2030-03-23 Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր