Տոներ


Մարտի 25, 2017թ.

Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է` բանակում քրիստոնյա զինվորներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում տանջանքներին դիմանալ: Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով  մահկանացուն, զրկվում է թե´ երկրային, թե´ երկնային կյանքից: Լուսադեմին մյուս բոլոր նահատակները երևում են լուսե պսակներով զարդարված: Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ, լցվում է Քրիստոսի հավատով և նետվելով լիճը, պսակակից դառնում նրանց: Աստվածային հրաշքով ձմեռային սառնամանիքին դիմակայած վկաներն առավոտյան նահատակվում են: Նրանց նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ եւ հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչեւ Լենկթեմուրի արշավանքը: 40 մանկանց պատմությունը հորդորում է կյանքի բոլոր դժվարությունների մեջ անգամ հավատարիմ մնալ Քրիստոսի հավատին, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները` երկնային պսակին արժանանալու համար:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-03-30 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2029-03-10 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2028-03-25 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2027-03-06 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2026-03-14 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2025-03-29 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2024-03-09 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2023-03-18 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2022-03-26 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2021-03-13 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2020-03-21 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2019-03-30 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2018-03-10 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2017-03-25 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2016-03-05 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2015-03-14 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2014-03-29 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2013-03-09 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2012-03-17 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2011-04-02 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2010-03-13 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2009-03-21 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

2008-03-01 Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

« Մարտ 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
6
7
8
9
10
13
14
15
16
17
20
21
23
24
27
28
29
30
31
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք