Տոներ


Ապրիլի 15, 2017թ.

Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:
 

Մեծախորհուրդ այս շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթ. ԻԷ 57-61): Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքն ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը: Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը՝ հավիտենական հանգիստը:
 

Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:
 

Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից:

 


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-03-22 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2009-04-11 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2010-04-03 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2011-04-23 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2012-04-07 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2013-03-30 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2014-04-19 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2015-04-04 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2016-03-26 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2017-04-15 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2018-03-31 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2019-04-20 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2020-04-11 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2021-04-03 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2022-04-16 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2023-04-08 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2024-03-30 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2025-07-19 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2026-04-04 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2027-03-27 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2028-04-15 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2029-03-31 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

2030-04-20 Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

« Ապրիլ 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
4
5
6
17
18
19
20
21
24
25
26
27
28
29
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք