Տոներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տոներ


Հունիսի 06, 2023թ.

Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս. Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում, և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս. Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքներով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները:

Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: 


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-06-18 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2029-05-29 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2028-06-13 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2027-05-25 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2026-06-02 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2025-06-17 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2024-05-28 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2023-06-06 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2022-06-14 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2021-06-01 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2020-06-09 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2019-06-18 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2018-05-29 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2017-06-13 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2016-05-24 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2015-06-02 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2014-06-17 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2013-05-28 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2012-06-05 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2011-06-21 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2010-06-01 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2009-06-09 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2008-05-20 Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

« Հունիս 2023 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
7
9
14
16
21
23
25
28
30
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք