Հարցազրույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Հավատը չի մերժում դրամ վաստակելու կարողությունը», - ասում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը

«Հավատը չի մերժում դրամ վաստակելու կարողությունը», - ասում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը Ի՞նչ է հավատը։ Հավատը հույս է,Հավատը սեր է,Հավատն անցյալն է և ապագան,Հավատն էություն է,Հավատն աշխարհընկալում է,Հավատը բեռ է, լուծ է,Հավատը խաչ է,Հավատը թևեր են,Հավատը ճանապարհ է,Հավատը լույս է և խավար,Հավատը ընկեր է,Հավատը մարդն է`Աստծո կողմից ստեղծված,Հավատը տիեզերքն է և տիեզերականը,Հավատը մարդու հոգին է, Փոքրամարմին մարդու մեջ տիեզերականն է և անսահմանը,Հավատը կամքն է, ուժը և եռանդը,Հավատը հիասթափություն է և ցավ,Հավատը կյանքն է։ Ի՞նչն է Ձեզ օգնում հաղթահարել դժվարությունները ։Հավատը և հավատի այն կանոնները, որոնք դատապարտում են թուլությունը, հավատից հեռանալը։ Այդ առումով հատկանշական է Գարեգին Նժդեհի, իմ կարծիքով քրիստոնեական արմատներ ունեցող այն տեսակետը, թե անբարոյականություն է թուլությունը։ Մարդիկ հանուն հավատի գնում են զոհաբերության, մեծ դժվարություններ են հաղթահարում։ Ոչ ոք իրավունք չունի գանգատվելու, որ թույլ է, չի կարող դժվարություններ հաղթահարել։ Երբ մարդ հրաժարվում է դժվարություններ հաղթահարելուց, ուրեմն` դավաճանում է այն բարոյական և հոգևոր արժեքներին, որոնք հավատքի հիմքն են։ Մենք ուժեղ ենք, քանի որ հավատում ենք։ Եթե հավատում ենք, հաղթահարում ենք դժվարությունները։ Հավատն Աստծո հանդեպ օգնո՞ւմ է աշխատանքում։Մարդն իր ամենօրյա աշխատանքում գիտակցաբար առաջնորդվում է բարոյական և հոգևոր արժեքներով, որոնցով էլ զանազանում է ճիշտը սխալից։ Աստծո հանդեպ հավատքը մշտապես պահպանելով գտնում ես այն հիմնական ուղին, որով պետք է ապրել։ Դա է միակ երաշխիքը, որ մարդը չի հայտնվի օտար ճանապարհների վրա և չես շեղվի ճշմարիտ ուղուց։ Եթե մարդը հավատ ունի, անպայման իր աշխատանքում կկարողանա ազնիվ լինել։ Կարո՞ղ է մարդ միաժամանակ քաղաքականությամբ զբաղվել, մեծ գումարների հետ գործ ունենալ և քրիստոնեական սկզբունքներով ապրել։ Եթե կա հարստություն և հեղինակություն` անհրաժե՞շտ է արդյոք հավատքը։Քաղաքականությամբ զբաղվող մարդը պետք է հավատա, ղեկավարվի քրիստոնեական սզկբունքներով։ Այն մարդիկ, ովքեր հավատ չունեն, վտանգավոր են հասարակության համար։ Մարդ չի կարող հեղինակություն ունենալ, եթե չի ղեկավարվում հավատով, չունի բարոյական և հոգևոր արժեքների համակարգ։ Մեծ գումարների հետ գործ ունենալը և քրիստոնեական սկզբունքներով ապրելն իրար հակադրված չեն, այլ հակառակը. քրիստոնեական արժեքների ճիշտ ընկալումն է մատնանշում մարդու տեղն ու դերը հասարակական կյանքում։ Աստվածաշնչյան առակները չափազանց ուսանելի են։ Հիշենք Ղուկաս ավետարանչի առակը փարիսեցու և մաքսավորի մասին։ Փարիսեցին աղոթում է Աստծուն և իր առաքինության մասին վկայող բազմաթիվ օրինակներ է բերում՝ ցույց տալով, որ նա ավելի արժանավոր է, քան մաքսավորը։ Մաքսավորն իր առաքինության մասին վկայող որևէ փաստարկ չի բերում (մարդ պետք է համեստ լինի. Աստված ամեն ինչ տեսնում է և դատում). նա Աստծուց միայն իր մեղքերի թողությունն է խնդրում։ Մաքսավորն էլ կարող է ճշմարիտ կամ սխալ լինել, հարուստն էլ, աղքատն էլ։ Այլ խնդիր է, թե ինչպես է մարդ վաստակում և ծախսում իր հարստությունը։ Ղուկաս ավետարանիչի մեկ այլ առակում մեծահարուստ իշխանավորը հարցնում է Հիսուսին, թե ինչ պետք է անել՝ հավիտենական կյանք ժառանգելու համար։ Հիսուս նրան խորհուրդ է տալիս կուտակած հարստությունը բաժանել մարդկանց։ Առակն ուսուցանում է, որ երկրային հարստությամբ չէ, որ մարդն արժանանալու է հավիտենական կյանքի, որ այդ հարստությունը նա իր հետ հանդերձյալ կյանք չի կարող տանել։ Դրամ շահելու մասին առակն ուսուցանում է, որ մեկ դրամը տասնապատիկ ավելացնելը, մեղք չէ։ Վատ է, երբ մարդ չի կարողանում իր դրամը բազմապատկել։ Աստված չի արգելում, որ մարդ դրամ վաստակի, այլ թելադրում է, որ հարուստները և աղքատները կենցաղավարության մեջ քրիստոենական արժեքներով առաջնորդվեն։ Ներողամի՞տ եք։Ուրիշները պետք է ասեն։
Դիտվել է 415 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Օգոստոս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
8
9
10
11
14
15
16
17
18
19
20
21
23
25
30

Թեմական կյանք