Հարցազրույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Ցեղասպանագիտությունն այսօր պիտի ստանա ինքնավերլուծական բնույթ», - ասում է ցեղասպանագետ, պատմաբան, Հանրային Հեռուստառադիոխորհրդի ընկերության անդամ Ստեփան Պողոսյանը

«Ցեղասպանագիտությունն այսօր պիտի ստանա ինքնավերլուծական բնույթ», - ասում է ցեղասպանագետ, պատմաբան, Հանրային Հեռուստառադիոխորհրդի ընկերության անդամ Ստեփան Պողոսյանը Հնարավո՞ր էր խուսափել ցեղասպանությունից։ Եթե հայերը դիմադրեին սպառնացող վտանգին, հնարավոր էր։ Մենք երբեք չենք մտածել, թե ինչու թույլ տվեցինք, որ թուրքերն իրագործեին այդ ոճիրը։ 1894-96 թվականներին ունեինք նման մի փորձ` Աբդուլ Համիդի ջարդը։ Նա ցանկացավ 900 հազար հայ ոչնչացնել, բայց միայն 300 հազարի հետ հաշվեհարդար տեսավ։ Ադանայի կոտորածից հետո ակնհայտ էր, որ թուրքերը հայերին ցանկանում են ոչնչացնել։ 1913 թվականին նրանք արդեն ունեին այդ հայտնի ծրագիրը: Նրանք հայերին զինաթափվելու կոչ էին անում, որոնք մնացին բարոյական, նյութական և քաղաքական առումով բացարձակապես չկողմնորոշված։ Օրինակ` ինչո՞ւ Վանը կարող էր պաշտպանվել, որովհետև Վանի Դաշնակցության կոմիտեն հզոր ու կազմակերպված էր և ուներ Արամ Մանուկյանի նման խելացի ղեկավար: Իհարկե, այդտեղ դեր է ունեցել նաև ռուսական սահմանին մոտ լինելը: Որտեղ հայերը դիմադրություն են ցույց տվել, այնտեղ քիչ են կոտորվել։ Եթե, այնուամենայնիվ, դիմադրեին, ցեղասպանություն չէ՞ր լինի։ Կլիներ։ Բայց եթե դիմադրեին, կորուստները կրկնակի չափով քիչ կլինեին։ Մենք կարո՞ղ ենք զոհերին համարել նահատակներ և մարտիրոսներ, եթե հաշվի առնենք, որ դիմադրողներ եղել են։ Իհարկե, զոհերի մեջ մարտիրոսներ, հերոսներ և մարտնչողներ կային։ Ընդհանրապես ժողովրդին գնահատական տալուց պետք է զգույշ լինել, քանի որ նրանք, ի վերջո, զոհեր էին։ Ժողովուրդը մեղավոր չէր, որ այդ վիճակում հայտնվեց։ Հասարակությանը մարտունակ դարձնելու համար պայմաններ չստեղծվեցին։ Բայց մեր ժողովրդին էլ կարելի է հասկանալ։ Եթե տասնյակ տարիներ ճնշում են ու ճնշում, մարտունակությունը նվազում է։ Թուրքիայում դաժան հալածանքների են ենթարկվել հատկապես հայերը։ Հարյուրամյակների ընթացքում ժողովրդի կամքը թուլացավ։ Դիմադրեցին նրանք, ովքեր միշտ աննկուն են պահել իրենց ոգին` Սասունը, Կիլիկիան, Վանը, մի քանի լեռնային շրջաններ, որոնք միշտ էլ մի քիչ կիսաանկախ են եղել։ Իսկ դաշտային շրջաններում այդպես հնարավոր չէր: Ցեղասպանագիտությունն այսօր պիտի ստանա ինքնավերլուծական բնույթ։ Մենք կարող ենք մեղադրել անգլիացիներին, գերմանացիներին, ամերիկացիներին, բայց դրանից ոչինչ չի փոխվի։ Նրանց վարքագիծը նույնն է մնալու։ Ինձ թվում է, թուրքերը նույն դաժանությամբ կարող էին ոչնչացնել նաև քրդերին, հույներին։ Բայց հույներն էլ, քրդերն էլ դիմադրեցին։ Ասում են`հույների թիկունքում Հունաստանն Էր, մեր թիկունքում էլ Արևելյան Հայաստան կար։ Ձեզ չի թվո՞ւմ, որ բոլոր այն երկրները, որոնք հրաժարվում են ընդունել ցեղասպանությունը, ընդունակ են այլ ժողովուրդների ենթարկել ցեղասպանության։ Բոլորովին ուրիշ է ցեղասպանությունն ընդունելը, և ուրիշ է այն պաշտոնապես ճանաչելը։ ԱՄՆ-ը դեռ պաշտոնապես չի ճանաչել մեր ցեղասպանությունը, բայց արխիվային նյութերից հայտնի է, որ 15 անգամ ճանաչել է: Պաշտոնապես ճանաչելը կոնկրետ քաղաքական իրադարձությունների արդյունք է։ Ֆրանսիան ու եվրոպական երկրները ճանաչեցին հայոց ցեղասպանությունը ոչ թե այն պատճառով, որ իրենք ավելի մարդասեր են, այլ մեկ անգամ ևս ցանկացան ապացուցել, որ ինքնուրույն պետություն են։ Այս հարցը դեռ փակուղու մեջ է։ Կարծում եմ, այլ պետության օգնության վրա հույս դնելը ժողովրդի մեջ անպատասխանատվություն է առաջացնում։ Անկախության պայմաններում հնարավո՞ր է արդյոք ցեղասպանություն։ Արդի պայմաններում, եթե պատերազմ լինի և պարտվենք, հնարավոր է ցեղասպանութուն լինի։ Բայց անկախ պետությունում, խաղաղ պայմաններում, չի կարող ժողովուրդը ցեղասպանության ենթարկվել։ Սակայն հավելեմ, որ Խորհրդային Միության կազմում ավելի ապահով էինք, քան հիմա։
Դիտվել է 379 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հուլիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
12
14
17
18
19
20
21
24
25
26
28
30

Թեմական կյանք