Հարցազրույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Աղոթքը մարդու և Արարչի միջև լուռ և ջերմ հաղորդակցությունն է:

Աղոթքը մարդու և Արարչի միջև լուռ և ջերմ հաղորդակցությունն է:

«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցազրույցը հայ թատերագետ, արձակագիր, դրամատուրգ, Հայաստանի գրողների միության անդամ Անուշ Ասլիբեկյան-Արծրունու հետ:


Ինչպե՞ս եք զգացել արագահաս բարեխոս Ս. Սարգիս զորավարի օրհնությունը Ձեր ընտանիքի կազմավորման հարցում:


Մեր հանդիպումը համընկավ Սուրբ Սարգսի տոնի նախորդ շաբաթվան, և մի շարք անկանխատեսելի իրադարձությունների թվում ապագա ամուսնուս հետ մեր հանկարծակի ծանոթությունը ես համարեցի հրաշագործ սրբին դիմելու իմ աղոթքի պատասխանը: Ուստի բոլոր երիտասարդներին խորհուրդ կտամ միշտ ներքին մեծ հավատով մոտենալ Աստծուն, քանի որ այն, ինչ մեր սրտում է, դա էլ իրականություն է դառնալու:


Հաճա՞խ եք այցելում եկեղեցի: Եթե այո, ապա ի՞նչ եք խնդրում Աստծուց:


Կարծում եմ, որ եկեղեցի գնալը շատ կարևոր է հայ քրիստոնյայի կյանքում: Մենք հասցնում ենք սնվել, հագնվել, հոգալ կենցաղային հոգսերը, այնինչ նաև մեր հոգին ոչ պակաս հոգածության և սնունդի կարիք ունի: Չգիտեմ, թե քանի անգամ գնալն է համարվում եկեղեցում հաճախ լինել, սակայն որքան էլ գնամ, միշտ ներքին անբավարարվածություն ունեմ, զգում եմ, որ այդքանը քիչ է, ու ավելի հաճախ պետք է գնալ եկեղեցի, հատկապես մասնակցել Ս. Պատարագներին:


Ե՞րբ պետք է սկսել զբաղվել երեխայի հոգևոր դաստիարակությամբ:


Երբ ընտանիքում ընդունված արարողակարգ է եկեղեցում լինելը, մոմ վառելը, դժվար կացության կամ գոհանալու պահին Աստծուն դիմելը, երեխան ծննդյան պահից ինքնաբերաբար այդ դաստիրակաությունը ստանում է: Նա ընդօրինակում է ծնողներին, և դա էլ լավագույն դաստիարակությունն է:


Ե՞րբ Ձեր երեխաներին առաջին անգամ եկեղեցի տարաք:


Երբ հղի էի: Ես համոզված եմ, որ նրանք լսում, զգում և տեսնում էին ամեն ինչ: Առհասարակ, ընտանիքով սիրում ենք Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում անցկացնել մեր հանգիստը: Խաղաղությամբ լեցուն այս վայրը երեխաներիս ամենացանկալի վայրն է: Հենց այստեղ էլ նրանք նվեր ստացան իրենց առաջին «Մանկական Աստվածաշունչը». դա անակնկալ էր Տեր հոր կողմից: Երեխաներս այնտեղ էլ մկրտվեցին: Իսկ Աստվածաշունչը դարձավ նրանց ամենասիրելի գրքերից մեկը: Երբեմն, երբ ուշ է լինում և չեմ հասցնում կարդալ, աղջիկս Աստվածաշունչը գրկում է և քնում: Աստծո, Հիսուս Քրիստոսի, Ս. Մարիամի մասին զրույցները նրանց համար բնական ու ընդունելի իրողություններ են, ոչ թե հեքիաթներ կամ մտացածին պատմություններ:


Բազմաթիվ թատերագրությունների, հոդվածների, պատմվածքների հեղինակ եք. հոգևորը ի՞նչ դեր ունի Ձեր ստեղծագործություններում:


Հոգևորն առկա է մարդու մեջ, այն անձի որակ է, համոզմունք, ապրելակերպ: Յուրաքանչյուր ստեղծագործություն գրողի ներաշխարհն է արտացոլում, ցույց տալիս, թե ինչպիսի արժեքներ, արժեհամակարգ է նա կրում: Հոգևոր թեմաները կարող են ուղղակիորեն արտահայտված չլինել տողումդ կամ տեքստումդ, սակայն ստեղծագործելու ունակությունը Տիրոջ ընծայած շնորհն է, հետևաբար պետք է ծառայի մարդուն՝ Աստծո ստեղծագործության պսակին:


Աղոթքներին ի՞նչ կարևորություն եք տալիս: Ե՞րբ եք աղոթում:


Աղոթքը մարդու և Արարչի միջև լուռ և ջերմ հաղորդակցությունն է, ինչպես երեխայի ու ծնողի միջև կապը, որը ոչ մի պարագայում չի ընդհատվում, անգամ եթե նրանք հեռու են միմյանցից:

 

Պատրաստեց Նազելի Մարտիրոսյանը

 

Դիտվել է 4575 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Նոյեմբեր 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
3
5
8
10
12
15
17
20
22
23
24
26
29

Թեմական կյանք