Հարցազրույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Եկեղեցու սպասավորի հետ շփվելը պետք է լինի այնպես, ինչպես դպրոցում ուսուցչի հետ շփվելը», - ասում է Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը

«Եկեղեցու սպասավորի հետ շփվելը պետք է լինի այնպես, ինչպես դպրոցում ուսուցչի հետ շփվելը», - ասում է Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Այլընտրանքային ծառայության մասին օրենքը բոլոր պոտենցիալ դասալիքներին չի՞ ստիպի անդամագրվել որևէ կրոնական կազմակերպության, ասենք, Եհովայի վկաներին։ Նման վտանգ կա և երբ քննարկվում էր այդ օրենքի նախագիծը, իմ ելույթում նման միտք արտահայտել եմ։ Այդտեղ ուրիշ խնդիր կա։ Օրինակ, Հայ Առաքելական եկեղեցին իմ կարծիքով մեծ անելիքներ ունի, իհարկե, իշխանությունների աջակցությամբ, որպեսզի աղանդների տարածումը կանխվի։ Բայց եթե այդ օրենքի նախագիծը ուշադիր նայեք, այնտեղ փորձել են այդ հարցը չծավալել։ Բայց կարծում եմ, որ սողանցքներ կան և ցավոք սրտի, դա հնարավորություն կտա, որ աղանդավորությունը ծավալվի։ Ի՞նչ կարելի է անել, որպեսզի աղանդը չդառնա դասալքությունը քողարկելու միջոց։ Կարծում եմ, պետք է արմատները ուսումնասիրել, օրինակ, որոնք են աղանդավորության տարածման պատճառները։ Այդտեղ մի քանի գործոն կա` ժողովրդի սոցիալական ծանր իրավիճակը, համապատասխան օրենսդրական դաշտի բացակայությունը կամ լիարժեք լինելը, դաստիարակչական և քարոզչական որոշակի աշխատանքների խնդիրները, դրսի որոշակի կառույցների գործունեությանն հակազդելը։ Նման հարցերին պետք է անդրադառնալ հենց մանկապարտեզից: Ի՞նչ հակասություններ կան «Խղճի, դավանանքի ազատության» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների միջև։ Ճիշտն ասած, այդքան մանրամասն համեմատություններ չեմ կատարել, բայց «Խղճի և դավանանքի ազատության մասին» ՀՀ օրենքն իր ժամանակին բավականին դրական ազդեցություն ունեցավ, այն նաև Սահմանադրության շրջանակներից էր բխում։ Այլ խնդիր է, որ այդ օրենքը շրջանցվում է։ Օրինակ, կան կազմակերպություններ, որոնք այդ օրենքի շրջանակներից դուրս են գործում։ Ո՞րն է այլընտրանքային ծառայության մասին օրենքի հայրենասիրական մղումը։ Հայաստանի նման երկրի համար պաշտպանության հետ կապված օրենքները պետք է խիստ լինեն։ Միգուցե ծայրահեղական եմ այդ հարցում։ Չնայած կողմ եմ քվեարկել այլընտրանքային ծառայության օրենքին, հասկանալով եվրոպական կառույցների առաջ ունեցած մեր պարտավորությունները, բայց իմ ելույթում ասել եմ, որ նման օրենքին դեմ եմ, որովհետև այնպիսի մի տարածաշրջանում ենք գտնվում, ուր կարող են հիմնախնդիրներ լինել։ Ինչպե՞ս կարող էԵկեղեցին նպաստել, որպեսզի մարդը չդառնա Եհովայի վկա, միաժամանակ չմտածի դասալքության մասին։ Նախ խնդիրը համակարգի մեջ պետք է դիտարկել, եկեղեցու սպասավորներն անպայման պետք է մանկապարտեզներում և դպրոցներում դասաժամեր, բոլոր կառույցներում ազդեցություն ունենան։ Եկեղեցին պետք է նաև ֆինանսական միջոցներ ներդնի։ Եկեղեցի գնալը, սպասավորի հետ շփվելը պետք է լինի այնպես, ինչպես դպրոց գնալը, դպրոցում ուսուցչի հետ շփվելը։ Մթնոլորտ պետք է ստեղծվի, որ մարդը գիտակցի, որ եկեղեցի գալիս է ոչ միայն ծեսի համար։ Դուք երբվանի՞ց եք հաճախում եկեղեցի։ Իմ մայրն ինձ եկեղեցի է տարել երեք տարեկանից։ Նա ուսուցչուհի էր, ինձ սովորեցրել է պատվիրանները, նաև սիրել մարդկանց, հարգել մեծերին, լինել ազնիվ:
Դիտվել է 343 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Օգոստոս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
8
9
10
11
14
15
16
17
18
19
20
21
23
25
30

Թեմական կյանք