Հարցազրույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«1915 թվականին եղել են մարդիկ, որոնք հանուն Քրիստոսի են նահատակվել»,- ասում է Երևանի քահանայից պատրաստման լսարանի վերակացու Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը

«1915 թվականին եղել են մարդիկ, որոնք հանուն Քրիստոսի են նահատակվել»,- ասում է Երևանի քահանայից պատրաստման լսարանի վերակացու Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը

Ի՞նչ պատիժ պետք է սահմանել նրանց, ովքեր իրականացրեցին 1915թ. Հայոց եղեռնը։ Եկեղեցին չէր կարող չդատապարտել 1915 թվականին կատարվածը, երբ մի ամբողջ ազգ էր ոչնչանում։ Հենց այդ օրերին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը դատապարտելով այն` որակել է ցեղասպանություն։ Եկեղեցին և պետությունն այս հարցում միշտ միակարծիք են եղել։ Ոչ մի տարբերություն չկա։ Միջազգային կոնվեցիաներով սահմանվում է, թե ինչ պատժի պետք է արժանանա ցեղասպանություն իրականացրած երկիրը։ Պետք է վերարդարձվեն հողերը, բռնագրավված գույքը և այլն։ Պետք է ասել, որ 1915 թվականի ցեղասպանության ժամանակ թալանվել են Հայոց բոլոր եկեղեցիները: Երիտթուրքերի կառավարության հրամանով արծաթեղենը և ոսկեղենը տարվել է Գերմանիա։ Ըստ այդմ էլ, կարծում եմ, ոսկով պետք է փոխհատուցվի վնասը։ Հիշենք նաև Տեր Գրիգորիս Ծայրագույն վարդապետ Պալաքյանի հուշերը: Նա անդրադարձել է ցեղասպանությանը` հայոց Գողգոթային, որին մի ամբողջական գիրք է նվիրել։ Այնտեղ նա անդրադառնում է, թե ինչպես հայ հոգևորականն իր հոտի հետ չարչարվել է, առաջնորդել և շատ դեպքերում կարողացել է փրկել նրան, օրինակ՝ սիրիական անապատներում։ Հայոց եղեռնի զոհերը նահատակնե՞ր էին թե մարտիրոսներ։ Մարտիրոսներ անվանում ենք նրանց, ովքեր հանուն Քրիստոսի գիտակցաբար գնացել են նահատակության։ Օրացույցում ապրիլի 24-ը նշում ենք իբրև նահատակների օր։ Դեռ այդ հարցը պետք է քննարկվի, որովհետև ցեղասպանության զոհերը կարող էին փրկվել օսմանյան սրից, եթե ասենք՝ ընդունեին մուսուլմանություն: Տվյալներ կան, որ ոմանք, նույնիսկ հայաբնակ որոշ գյուղեր, կամավոր ընդունել են իսլամը և փրկվել։ Բայց ողջ ազգը չի գնացել այդ քայլին և մեկ ու կես միլիոն հայ ուղղակի նահատակվել է։ Այսինքն չի՞ բացառվում, որ մի օր 1915թ. Հայոց եղեռնի զոհերը դասվեն մարտիրոսների շարքը։ Ըստ տվյալների, 1915 թվականին եղել են մարդիկ, որոնք հանուն Քրիստոսի են նահատակվել։ Եղեռնի օրերին զոհվել է 4000 հայ հոգևորական։ Նրանց կարելի է, իրոք, մարտիրոսներ անվանել, բայց ժողովուրդն, իմ կարծիքով, նահատակվել է։

Դիտվել է 542 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Սեպտեմբեր 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
3
6
11
12
13
14
15
18
19
20
21
22
23
27
29

Թեմական կյանք