Հարցազրույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Խոսքով պետք է արարել մեր հայրենիքը», - ասում է մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը

«Խոսքով պետք է արարել մեր հայրենիքը», - ասում է մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը Ի՞նչ ուժ ունի խոսքը: Երբեմն խոսքն ավելի հզոր ուժ ունի, քան գործը: Խոսքն ստեղծագործական է, մտավոր աշխատանքի, հոգևոր աշխարհի հետ է կապվում: Արարչական ժամանակներից խոսքը կարող է դառնալ գեղանկար, բանաստեղծություն և այլն: Խոսքն իր մեջ գույն, գիծ ունի: Իմ կարծիքով, խոսքը նման է սերմի, կորիզի, որը բարենպաստ պայմաններում դառնում է ծառ, ծաղիկ, նաև այն սերմի, որը սիրո հետ միախառնվելով` մարդ է դառնում, աղջիկ, տղա, գեղեցկություն: Խոսքն ամենաարժեքավոր երևույթներից է` արարչական ծրագրերից հետո: Խոսքով պետք է արարել մեր հայրենիքը: Այն ստեղծագործական ուժ ունի և մշակույթի համար ամենակարևոր, ամենաթանկ իմաստներն է պարունակում: Պարզապես խոսքը պետք հասկանալ, արժեվորել, ճիշտ օգտագործել: Ես այնպիսի խոսքի կողմնակից եմ, որից իսկապես երեխա է ծնվում, ծառ ու ծաղիկ, աստղ է ծնվում և որի միջոցով հնարավոր է կյանքը տանել կատարելագործման, վերընթաց ճանապարհով: Իսկ սուտ խո՞սքը... Ստախոսությունը, սուտ խոսքը փուչ է, ինչպես որդը կերած կորիզը, ինչպես փտած սերմը, որից ծաղիկ չի ծլում, որից ծառ չի բարձրանում, և այն նման է այն փչացած սերմին, որից երեխա չի ծնվում: Ո՞ր խոսքը կարող է այսօր ծլարձակել: Ինչպիսի՞ խոսքի կարիք ունի այսօր մեր ժողովուրդը: Հայ ժողովուրդն իր արդարամտությամբ և կամեցողությամբ կարող է ողջ մոլորակի դիմագիծը փոխել: Այդ շատ լավ են հասկանում մեր թշնամիները և նենգափոխում են մեր խոսքը, պատմությունը, անբարոյականացնում մեր գրականությունը, խրախուսում այն արվեստը, որը հեռու է ազգային արմատներից: Մեզ անհրաժեշտ է այնպիսի խոսք, որ սպեղանու նման լինի, նաև` բարոյական: Մենք այդպիսի խոսքի շուրջ պետք է համախմբվենք, բազմանանք, լինենք արդարամիտ, մեր տեսակի, մեր գաղափարի, ինքնության կրողները: Այդ ժամանակ ոչ մի թշնամի չի կարող մտնել մեր խոսքի իմաստության մեջ: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհի լեզվամտածողության մեջ դրված են հայկական, հնդեվրոպական արմատները: Հավատացած եմ, որ ամեն ինչը մաքրվելու է, իսկական խոսքը, իսկական գործը, իսկական օրենքը, իսկական կրոնը համագործակցելու են այն ներդաշնակ համակարգում, որ կոչվում է հայի էություն, հայի ինքնություն:
Դիտվել է 473 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հուլիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
12
14
17
18
19
20
21
24
25
26
28
30

Թեմական կյանք