Հարցազրույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Հավատով հնարավոր է շատ ցավեր ամոքել», - ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վարազդատ սարկավագ Քոչարյանը

«Հավատով հնարավոր է շատ ցավեր ամոքել», - ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վարազդատ սարկավագ Քոչարյանը Ո՞րն է Աստծո հետ հաղորդակցվելու ամենադյուրին ճանապարհը: Խոսքը: Խիստ անհրաժեշտ է աղոթելը, Աստծո խոսքը լսելը: Եթե չես լսում Աստծո խոսքը, այլ ճանապարհներ պիտի փնտրել դարձի գալու համար: Շատ ճանապարհներ կան, բայց խոսքը սրտի վրա ամենամեծ ներգործությունն ունի: Աստվածաշունչում բազում հատվածներ կան, որտեղ կարևորվում է խոսքը: Օրինակ՝ խոսքը կարող է մարդու քարացած սիրտը փշրել: Խոսքը միայն դրական ազդեցություն ունի՞: «Սրի կտրածը կլավանա, բայց լեզվի կտրածը չի լավանա», - ասում է ժողովուրդը՝ ցանկանալով ցույց տալ խոսքի բացասական ազդեցությունը: Գաղտնիք չէ, որ խոսքը երբեմն կարող է մարդու վրա մահացու ազդել: Շատ հետաքրքիր է, որ գիտնականներն զբաղվում են խոսքի զորության, արտահայտչականության, դրական կամ բացասական լինելու ներգործության հարցերով: Օրինակ` չինացի գիտնականները պարզել են, որ աղոթքը ջրի վրա ներգործում է: Երբ համեմատում են այդ ջուրը սովորական ջրի հետ, նկատվում է, որ այն որակային փոփոխություն է կրել. ավելի ներդաշնակ, խաղաղ են մոլեկուլները և բարենպաստ ազդեցություն ունեն մարդու առողջության վրա: Դրական ազդեցություն է ունենում նաև, երբ ջրի մոտ դրական խոսքեր են ասվում: Ուրիշ փորձեր էլ են արել: Ջուրը դիտել են մանրադիտակով և ասել են, օրինակ`«սեր» բառը, մոլեկուլները ծաղկի տեսք են ստացել և հակառակը, երբ ասել են «հիմար» բառը` խառնվել են: Ո՞րն է հոգևորականի և հոգեբանի խոսքի տարբերությունը: Ըստ իս, հոգեբանը շատ հաճախ կարող է հայտնաբերել կատարվածը, բայց չի կարող առաջարկել միջոցը, իսկ այն, ինչ հոգևորականն է անում, Քրիստոսի անունով և Նրանից ունեցած իշխանությամբ, սիրով և հավատով է անում: Հավատով հնարավոր է շատ ցավեր ամոքել:
Դիտվել է 512 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Օգոստոս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
8
9
10
11
14
15
16
17
18
19
20
21
23
25
30

Թեմական կյանք