Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Երկրորդ ծնունդ. մկրտվեցին Նորքի տուն-ինտերնատի տարեցները

Երբ մարդը ծնվում է, նրա տարիքը սկսում են հաշվել մեկ թվից։ Այդ օրվանից սկսած՝ մեկ օրական, հետո մեկ տարեկան ու այսպես շարունակ, սակայն հունվարի 16-ին Նորքի տուն-ինտերնատի բնակիչները ծնվեցին՝ լինելով 60, 55, 70, 72 տարեկան…
 
Արարատյան Հարապետական թեմի Նորք-Մարաշ համայնքի Ս․ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավորներ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի, Տեր Թովմա քահանա Անդրեասյանի և Տեր Զգոն քահանա Աբրահամյանի օրհնությամբ Նորքի տուն-ինտերնատի վեց տարեց բնակիչ մկրտվեց ու դարձավ քրիստոնյա։
 
Տուն-ինտերնատը մշտապես հոգևոր սպասավորների ուշադրության և խնամքի ներքո է։ Քահանաները մշտապես այցելում են ինտերնատի տարեց բնակիչներին, օրհնում նրանց, մկրտություն և բժշկության կարգ կատարում։
 
Մկրտությամբ մարդը դառնում է Աստծո որդեգիր և անդամ Քրիստոսի եկեղեցու: Այս ծնունդի համար կարևոր չէ տարիքը, մկրտվելով վերստին կարող ես ծնվել անգամ 100 տարեկան հասակում, կարևորն այն հստակ գիտակցումն ու հավատն է, որով մուտք ես գործում նոր՝ քրիստոնյա ընտանիք։
 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Դիտվել է 601 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք