Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Այցելություն Մասիսի ծննդատուն

Սեպտեմբերի 8-ին՝ Ս. Աստվածածնի ծննդյան տոնին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, թեմի երիտասարդաց միության անդամները, Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ, այցելեցին Մասիս քաղաքի ծննդատուն:
 
 
Ծննդատան բաժնի վարիչի` Անուշ Կարապետյանի ուղեկցությամբ Տեր Պետրոսն ու երիտասարդները շրջեցին սենյակներով, ծանոթացան մայրիկների և նորածինների առողջական վիճակին:
-Կինը արարչության մասը լինելով հանդերձ, նորը շնորհ ունի,-ասում է Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:
 
Տեր Հայրը ներկաներին պատմեց Աստվածամոր ծննդյան պատմությունը, օրհնեց բոլոր մայրերին ու նորածիններին, շնորհավորեց Ս. Տիրամոր ծննդյան տոնի կապակցությամբ և Արարատյան Հայրապետական թեմի կողմից բոլոր երեխաներին նվիրեց օրհնված խաչեր, սրբիչներ, նարոտներ և հորդորեց ծնողներին անպայման մկրտել իրենց զավակներին։
 
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները ծննդատներ են այցելում Ս. Տիրամորը նվիրված բոլոր տոներին՝ շնորհավորելու և Ս. Մկրտության խորհուրդը փոխանցելու նորածիններին ու նրանց ընտանիքներին:
 
Այցի ավարտին Տեր Հայրը առանձին զրուցեց նաև բժիշկների հետ, իր խոնարհումը բերելով նրանց` նվիրական ու կարևոր առաքելություն իրականացնելու համար:
 
 
Զարա Ղազարյան
Դիտվել է 1275 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք