Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Նշխարք» վոկալ անսամբլը ելույթ ունեցավ «Նարեկացի» արվեստի միությունում

Մարտի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ թեմի երիտասարդաց միությունների «Նշխարք» վոկալ անսամբլի համերգը (գեղ. ղեկավար՝ Հեղինե Օհանյան): Սրբազան հորն ուղեկցում էր թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: 

 

Նավասարդ սրբազանի նախագահությամբ համերգը սկսվեց Տերունական աղոթքով: «Նշխարքի» կատարմամբ հնչեցին ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ելույթ ունեցան նաև Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները՝ ժամանակակից կոմպոզիտորների գործիքային ստեղծագործությունների կատարմամբ:

 

Ավարտին Նարեկացի արվեստի միության գործադիր տնօրեն և ծրագրերի ղեկավար Լևոն Իվանյանը գնահատանքի խոսքեր ասաց անսամբլին՝ հույս հայտնելով, որ դեռ շատ առիթներ են լինելու միության բեմից ունկնդրելու «Նշխարք»-ի կատարումները:


Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ «Նշխարք» վոկալ անսամբլը ստեղծվել է 2015 թվականին: Անսամբլն արժանացել է մասնագետների բարձր գնահատանքին և ուշադրությանը: Մասնակցել է Գյումրիում կայացած «Վերածնունդ» միջազգային 8-րդ մրցույթ-փառատոնին՝ արժանանալով գլխավոր մրցանակին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 1141 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք