Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սուրբ Ծննդյան տոնական Ս. Պատարագ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում

Հունվարի 6-ին Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում տոնական Ս. Պատարագը մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Սրբազան հորը որպես ընթերակա սպասավորում էր Տ. Շահե քահանա Հայրապետյանը:
 

Ս. Պատարագի ընթացքում Վարդան Սրբազանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորական ուղերձը
 
Ս. Պատարագի ավարտին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Տ. Վարդան Սրբազանը կատարեց  Ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Այս տարի ևս ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավորն Արմեն Բադալյանն է:
 
Մինչև հունվարի 13-ը Ջրօրհնեքի խաչը կմնա խաչքավորի տանը: 
Վաղը՝ հունվարի 7-ին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ՝ ի հիշատակ ննջեցյալների: Ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ: 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Դիտվել է 363 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք