Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մարաշի տոնը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում

Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նշվեց Մարաշի վերածնության արդեն ավանդական դարձած տոնը: Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանի խոսքով՝ ամեն տարի նույն խանդավառությամբ է եկեղեցին նշում Մարաշի տոնը. «Մի առիթով Հայաստանում հանդիպեցինք Մարաշ հայրենակցական միության հետ և պայմանավորվեցինք նմանատիպ միջոցառում կազմակերպել, որը լավագույն միջոցը կլինի, գոնե, այսօր միավորել բոլորին`սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին, իսկ եկեղեցին այդ ամենի կապող օղակն է: Արդեն շուրջ 7 տարի է նշում ենք տոնը»: 
 
Մարաշի նահատակներին նվիրված խաչքարի մոտ կատարվեց Մարաշի զոհերի հոգեհանգստյան կարգ, որին անմիջապես հաջորդեց միջոցառման գեղարվեստական մասը՝ երգ ու պարով: Միջոցառման ընթացքում ցուցադրված էր նաև եկեղեցուն կից նկարչական խմբակի երեխաների աշխատանքները: Երեխաները մեծ ոգևորությամբ էին պատմում իրենց նկարների մասին: Տասներեքամյա Հռիփսիմե Մելքոնյանը դժվարացավ առանձնացնել իր աշխատանքերից ամենասիրելին, փոխարենը նշեց.«Ես շատ-շատ եմ սիրում նկարել և ցանկացած աշխատանք յուրահատուկ է ինձ համար»:
 
Լիլիաննա Օսիպյան
Դիտվել է 46 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք