Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ինտելեկտուալ խաղի միջոցով բացահայտեցին Աստվածաշունչը

Արդեն 6 տարի է` Արարատյան Հայրապետական թեմի Դավթաշեն  վարչական շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցու  հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը և երիտասարդաց միության անդամները կազմակերպում են ինտելեկտուալ խաղ, որի գլխավոր նպատակն է դպրոցականներին ծանոթացնել Աստվածաշնչին և եկեղեցու պատմությանը:
 
 Հարցերը, որոնք տրվում են երեխաներին, նպատակ ունեն դպրոցական տարիքից սկսած նրանց մեջ սերմանել հոգևոր և բարոյական գիտելիքներ: Քրիստոնեական դաստիարակության գործում եկեղեցու դերը հսկայական է, իսկ այսպիսի խաղերը օգնում են երեխաներին բացահայտել հոգևոր նոր գիտելիքներ և ճշմարտություններ:
 
Այս տարի ինտելեկտուալ խաղը տեղի ունեցավ Աշոտ Նավասարդյանի անվան №196 հիմնական դպրոցում: Խաղին մասնակցում էին Դավթաշեն վարչական շրջանի չորս դպրոցների 8-9-րդ դասարանների աշակերտներ, ովքեր  ներկաներին զարմացրեցին իրենց՝ Աստվածաշնչյան փայլուն գիտելիքներով:
 
 
Մարիետտա Խաչատրյան
Դիտվել է 37 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք