Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նոր խաչքար Սրբադասված նահատակների հիշատակին

Ապրիլի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարադ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու բակում տեղադրված խաչքարը: Վարդանյան ընտանիքի բարերարությամբ պատրաստված այս խաչքարը նվիրված է Հայոց ցեղասպանության Սրբադասված նահատակների հիշատակին:


Այնուհետև Սրբազան հայրը օծեց եկեղեցու հինգ նոր սրբապատկերները:


Սրբազան հայրը բարձր գնահատանքի արժանացրեց լուսահոգի Հրանտ Վարդանյանի նախաձեռնած եկեղեցաշեն գործը, որը ավարտին հասցվեց նրա որդիների կողմից` ի վայելումն հազարավոր հայ զավակների:


Ս. Թադեոս եկեղեցու բակում «Գեղարդ» երիտասարդաց միության անդամները առաջին անգամ երգեցին իրենց իսկ կողմից ստեղծված «Գեղարդ» երիտասարդաց միության հիմերգը`արժանանալով Սրբազան հոր օրհնությանը: Հոգևոր երգերի շարանով հանդես եկան կիրակնօրյա վարժարանի սաները:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

1 1
Դիտվել է 818 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք