Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Այցելություն Մուրացանի քիմիաթերապիայի բաժանմունք

Օգոստոսի 12-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին ընդառաջ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Մարմարաշենի Ս․ Գևորգ եկեղեցու տիկնանց միությունը, հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանի գլխավորությամբ այցելեցին Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի բաժանմունք:

Արդեն մի քանի տարի շարունակ Վերափոխման տոնին տիկնաց միությունը և Տեր Ղուկաս քահանա Բալայանը խաղողօրհնեքից հետո ուշադրությունից դուրս չեն թողնում քիմիաթերապիայի կարիք ունեցող երեխաներին և քաղցկեղով հիվանդներին:

Ինչպես մյուս տարիներին այս տարի ևս նրանք օրհնված խաղող բաժանեցին կլինիկայում, շրջեցին հատուկ խնամքի տակ գտնվողների սենյակներով, ունեցան հոգևոր զրույցներ և կատարեցին բժշկության աղոթք:

Զարա Ղազարյան

Դիտվել է 1433 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք