Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Փոքրիկ ծաղկողները

Մայիսի 23-ին  Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, տեղի ունեցավ «Անկախության այբուբեն» մանկական մանրանկարչական գունավորման ցուցահանդեսային շարքը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին: Մանկական ցուցահանդեսի հյուրերն էին «Տունտունիկ» մանկապատանեկան զարգացման կենտրոնի սաները: Միջոցառման բացումը սկսվեց տերունական աղոթքով: 
 
Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը իր  խոսքում նշեց, որ այսպիսի միջոցառումները երեխաներին ցույց են տալիս իրենց արմատները և պարարտ հող նախապատրաստում նոր ծաղկողների համար: Մանրանկարչությամբ զբաղվելը ոչ միայն գեղագիտություն է այլև՝ հոգևոր առողջություն:
 
Կազմակերպիչների համոզմամբ  մանկական ցուցահանդեսները  մշակույթի ձևավորման  նոր ձևաչափ են: Նրանց հիմնական նպատակը մանրանկարչությանը նոր կյանք տալն է, նորովի տարածելը և, որ ամենակարևորն է՝  մանարանկարչության կիրառությունը ավանդույթ դարձնելը:
 
Կենտրոնի նպատակն է երեխաներին ավելի հասանելի դարձնել հայկական մանրանկարչությունն ու նրանց ժամանցը վերածել նաև ուսուցման: Ցերեկույթի ընթացքում երեխաները հանդես եկան երաժշտական և պարային կատարումներով: Ցուցահանդեսի ավարտին երեխաներին մասնակցության համար հանձնվեցին շնորհակալագրեր:
 
Զարա Ղազարյան
Դիտվել է 2089 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք