Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Այսօր Նավասարդ Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 20-ամյակն է

Գերաշնորհ Սրբազան հա´յր,
Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության եպիսկոպոսական ձեռնադրության 20-րդ տարեդարձը:


Եպիսկոպոսական բարձր կոչման և հոգևոր վերատեսչի պատասխանատու լուծն արդյունավորում եք Ձերդ Սրբազնության բարեխնամ առաջնորդությամբ և հավատացյալներիս մատուցվող հոգևոր սնունդով, խրատներով ու հորդորներով։ Որպես Եկեղեցու վաստակաբեռն մշակ, Ձերդ Սրբազնության եպիսկոպոսական գավազանի հովանու ներքո բարի պտուղներով զորանում է Եկեղեցին, և ամենքս հանապազ վայելում ենք Ձերդ Սրբազնության հայրական հոգատարությունը:


Մաղթում ենք աստվածօրհնյալ բազում արևշատ օրեր, քաջառողջություն: Թող մեր աստվածընտրյալ ազգի, հզոր պետականության և մարտնչող Եկեղեցու Ձեր տեսլականը ուղենիշ լինի ամենքիս` բարի մղումների, ազգօգուտ, հայրենանվեր ձեռքբերումների և ծրագրերի իրականացման գործում:


Մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ և Օծեալ Աջոյն

 

Դիտվել է 478 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք