Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Արգավանդի Ս․Սարգիս եկեղեցին տոնեց իր վերաօծման 11-րդ տարելիցը

Սեպտեմբերի 30-ին Արգավանդի Ս․Սարգիս եկեղեցու վերաօծման 11-րդ տարելիցն էր: 11 տարի առաջ, Վարագա Ս. Խաչի տոնին վերաօծվեց եկեղեցին, և այս օրը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ հայտարարվեց  եկեղեցու ուխտի օր: Պատարագիչը՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն էր։ 
 
Ս. Պատարագին մասնակցում էին բազմաթիվ ուխտավորներ, ինչպես նաև՝ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաները, ովքեր ամեն կիրակի գալիս են՝ պատարագին ներկա գտնվելու և Հաղորդություն ստանալու։ 
 
Ս. Պատարագից հետո ջերմ ու բարի մթնոլորտում  տեղի ունեցավ սիրո ճաշ և մատաղի հյուրասիրություն, որին մասնակցեցին ներկա գտնվող ուխտավորները։ 
Դիտվել է 57 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք