Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ամանորյա տոնախմբություն Սբ. Երրորդություն եկեղեցում

ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում ամանորյա տոնախմբություն էին կազմակերպել կիրակնօրյա վարժարանի փոքրիկները: 
 

Տոնախմբությանն այս անգամ ներկա էր նաև Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն, ով Աստծո օրհնությունը փոխանցեց ներկաներին:


Միջոցառման ընթացքում օրհնության խոսքով հանդես եկավ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պարթև քահանա Մուրադյանն, ով շեշտեց, որ Աստծո լույսը, որ ունեն այս փոքրիկները, նույնիսկ բեմից փոխանցվում է ամենքիս ու վարակում իր ջերմությամբ: Տեր հայրը ամենքին նաև բարի ու խաղաղ ընթացք մաղթեց իրենց առջև բացվող նոր կյանքի շեմին:


Փոքրիները խրատական ներկայացում էին պատրաստել ներկաների համար՝ փաստելով, որ փոքրիկներից անվերջ կարելի է սովորել:
Երեխաների օրը իրական տոն դարձրեցին ծաղրածուներն ու Ձմեռ պապը, ովքեր նվերներ էին բերել փոքրիկների համար:

 


Հռիփսիմե Գալստյան

Սուրբ Երրորդություն Սուրբ Երրորդություն Սուրբ Երրորդություն
Դիտվել է 124 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք