Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հանդիպում ուխտավորների հետ

Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Արաբկիրի նորակառույց եկեղեցու համայնքի ուխտավորների հետ, ովքեր Մայր Աթոռ էին այցելել առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանի:
 
Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ, որ Արաբկիրի համայնքն արդեն ունի եկեղեցի, որի օծումը տեղի կունենա առաջիկայում: Ուխտավորների հետ զրույցում Հայոց Հայրապետն ընդգծեց, որ շնորհիվ իրենց աղոթքների է նաև, որ եկեղեցին վեր հառնեց և այսօր իր կամարների ներքո է համախմբում Արաբկիրի շրջանի հավատացյալներին: 
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց եկեղեցու հոգևոր հովվին նվիրյալ հոգևոր սպասավորության համար:
Վեհափառ Հայրապետն իր ջերմ բարեմաղթանքներն ու սերը փոխանցեց ուխտավորներին` հորդորելով ամուր մնալ իրենց հավատքի մեջ: Գարեգին Բ Կաթողիկոսը հայցեց, որ Տիրոջ օրհնությամբ և հավատքի զորությամբ նրանց կյանքում առատանան բարի գործերը:
Դիտվել է 19 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք