Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Վարդավառն Արարատյան Հայրապետական թեմում

Հուլիսի 8-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այդ առիթով բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական Ս. Պատարագ:


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորրհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի համայնքներում հոգևոր արարողություններից բացի տոնը նշվեց նաև ժողովրդական ավանդույթներով` ջրախաղով ու ազգագրական համույթների ելույթներով: Կազմակերպվել էին նաև ուխտագնացություններ:

 

Տոնի նախօրեին՝ հուլիսի 7-ին, թեմի երիտասարդաց միությունները «Վերակագնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո կազմակերպել էին Վարդավառի նախատոնակը:


Ս. Երրորդություն եկեղեցու բակում հավարտ Ս. Պատարագի կազմակերպվեց տոնական գեղեցիկ միջոցառում և ավանդական ջրախաղ:


Ս. Աննա և Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցիների բակում կազմակերպվեց ազգային երգի-պարի երեկո: «Կարին» ավանդական երգի-պարի խմբը օրը իսկական տոնի վերածեց:


Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցու բակում տեղի ունեցավ ֖միջոցառում` համեմված ժողովրդական երգ ու պարով գյուղի երեխաներն ու երիտադարդների մասնակցությամբ և հավատավոր ժողովրդի ներկայությամբ: Ավարտին եկեղեցու հոգևոր հովիվն իր օրհնությունը փոխանցեց ներկաներին, որից հետո սկսվեց ավանդական ջրախաղը:


Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու «Գեղարդ» միության անդամները Վարդավառի տոնի առթիվ Ս. Պատարագի ավարտին վարդեր և տոնի խորհրդանիշ համարվող խնձորներ նվիրեցին հավատացյալներին:


Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում տոնական Սուրբ և Անմահ Պատարագից հետո կատարվեց մատաղօրհնություն և հյուրասիրություն:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Վարդավառն Արարատյան Հայրապետական թեմում Վարդավառն Արարատյան Հայրապետական թեմում Վարդավառն Արարատյան Հայրապետական թեմում Վարդավառն Արարատյան Հայրապետական թեմում Վարդավառն Արարատյան Հայրապետական թեմում Վարդավառն Արարատյան Հայրապետական թեմում Վարդավառն Արարատյան Հայրապետական թեմում Վարդավառն Արարատյան Հայրապետական թեմում Վարդավառն Արարատյան Հայրապետական թեմում Վարդավառն Արարատյան Հայրապետական թեմում
Դիտվել է 558 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք