Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Զատկական օգնություն կարիքավոր ընտանիքներին

Մարտի 29-ին Արարատյան Հայրապետկան թեմի Առաջնորդարանի դահլիճում հանդիպեցին Երևանի և Արարատի մարզի 50 կարիքավոր ընտանիքներ, ովքեր մշտապես գտնվում են թեմի հոգածության ներքո։
 
«Տարիների ընթացքում, արդեն մի յուրահատուկ ընտանիք է ձևավորվել։ Մենք բազմիցս հանդիպում ենք այս ընտանիքների հետ, ծանոթանում նրանց հոգսերին ու կարիքներին՝ փորձելով ամեն կերպ օգնել նրանց»,- ասում է թեմի Բարեգործական գրասենյակի պատասխանատու Շուշան Պետրոսյանը։
 
Այս անգամ հանդիպման առիթն առաջիկա Ս. Հարության տոնն էր։ Տոնին ընդառաջ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ բարեգործական գրասենյակը զատկական նվերներ բաշխեց կարիքավոր ընտանիքներին։ 
 
Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով։ Սրբազան հոր օրհնությունը ստանելուց հետո ներկաներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Նավասարդ Սրբազանին, որից հետո ստանալով զատկական նվերները՝ շտապեցին պատրաստվել տոնին։
 
 
Հասմիկ Թամամյան
Դիտվել է 250 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք