Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին տոնեց իր օծման երրորդ տարեդարձը

Հոկտեմբերի 7-ին Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ  պատարագ՝ նվիրված եկեղեցու օծման երրորդ տարեդարձին:

Ուխտի պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:

Սուրբ պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ միջոցառում, որին մասնակցեցին  Մասիսի Սուրբ  Թադեոս եկեղեցու «Գեղարդ» երիտասարդաց միության սաները, ինչպես նաև իրենց պարերով ներկաներին շնորհավորելու  և նրանց տրամադրությունը բարձրացնելու էին եկել «Սիս», «Արարատ» և «Փոքրիկ գիտունիկներ» համույթի սաները:

Դիտվել է 64 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք