Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը

Վեհափա՛ռ Տեր,

Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը գահակալության տարեդարձի առթիվ:
 

Աստծո կամոք Դուք ստանձնել եք աշխարհասփյուռ հայությանն առաջնորդելու դժվարին և պատասխանատու առաքելությունը, և Ձեր քաջեռանդ ու կորովի հովվապետությամբ Հայ Առաքելական մեր Սուրբ եկեղեցին առաջնորդվում է դպրության ու մշակույթի, եկեղեցաշինության ու հայրենասիրության վերարժևորման առաքելահաստատ տեսլականով: Աստվածախնամ Ձեր հոտի հավատքի ուղին հաստատուն է հովվապետի ծաղկուն գավազանի, առաքելական դավանության, հոգևոր ծառայության կանոնակարգման համար ներդրվող Ձեր աստվածահաճո ջանքերի շնորհիվ:
 

Աղոթում ենք, որ Աստված պարգևի քաջ առողջություն և անսպառ եռանդ՝ հովվելու Քրիստոսի հոտը Սուրբ Հոգու առաջնորդությամբ՝ ի շինություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի փառս Աստծո:
 

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ և Սուրբ Աջոյն:


ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

 

Դիտվել է 269 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք