Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Եգիպտացի հնագետները հայտնաբերել են 13-րդ դարի ձեռագիր՝ Սուրբ Աստվածածնին ուղղված աղոթքով

Եգիպտացի հնագետները հայտնաբերել են 13-րդ դարի ձեռագիր՝ Սուրբ Աստվածածնին ուղղված աղոթքովԸստ փորձագետների գնահատականի՝ եգիպտական մագաղաթը թվագրվում է 3-րդ դարինՍեպտեմբեր 10, 2014թ. Աղբյուր՝ «Պրավոսլավիե.Ռու» Կահիրե. Եգիպտացի հնագետներն Ալեքսանդրիայի մոտ հայտնաբերել են այսօրվա դրությամբ հնագույն ձեառագիրը, որը պարունակում է հայտնի աղոթքը Սուրբ Աստվածածնին: Այդ մասին հայտնել է Անտիոքի Ուղղափառ եկեղեցու մամլո բաժինը:Ըստ փորձագետների գնահատականի՝ 3-րդ դարին թվագրվող եգիպտական մագաղաթը դարձել է առաջին դարերի քրիստոնյաների՝ սրբերին և հատկապես Սուրբ Մարիամ Աստվածածնին ուղղված աղոթքի մասին վկայող ամենահին ձեռագիրը: Հին ձեռագրի տեքստը մինչ օրս եկեղեցական ծիսական կյանքում հնչող հայտնի աղոթքն է: Անտիոքի Ուղղափառ եկեղեցու մամլո բաժինը մեջբերում է այդ աղոթքի տեքստն ինչպես արաբերեն, այնպես էլ հունարեն:Գիտնականները ուշադրություն են հրավիրում եկեղեցական ավանդույթի մեծ ճշտապահությանը, ինչի շնորհիվ աղոթքը պահպանվել է առանց էական փոփոխությունների:Հնագետներն ընդգծում են, որ գտածոն լույս է սփռում վաղ եկեղեցու ծիսական կյանքի շատ մանրամասների վրա, նաև մերժում է որոշ թերահավատ ենթադրություններ, որոնք կասկածի են ենթարկում քրիստոնեության առաջին դարերում սրբերին ուղղված աղոթքների պրակտիկան և շատ քննադատների կողմից անվանվում «ավելի ուշ դարերի ավանդույթ» և «նորամուծություն»:
Դիտվել է 1117 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք