Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սուրբ Սարգսի տոնին նվիրված հոգևոր զրույց-քննարկում Նոր Նորքում

Սուրբ Սարգսի տոնի առթիվ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ փետրվարի 8-ին վարչական շենքի դահլիճում կազմակերպվել էր հոգևոր զրույց-քննարկում:


Հանդիպմանը մասնակցեցին Նոր Նորքում գործող ուսումնական հաստատությունների տնօրենները և ավագ դպրոցների աշակերտները:


Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, այնուհետև Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը ներկայացրեցին Ս. Սարգիս զորավարի տոնի խորհուրդը: Հարց ու պատասխանի միջոցով ներկաները համակողմանի տեղեկատվություն ստացան եկեղեցական տոների, ազգային ավանդույթների և սովորույթների վերաբերյալ:


Շնորհակալություն հայտնելով բանախոսներին հետաքրքիր քննարկման համար` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ևս շնորհավորեց ներկաներին Սուրբ Սարգսի տոնի առթիվ` ընդգծելով, որ պատրաստ է մշտապես սատարել և աջակցել նմանօրինակ միջոցառումների կազմակերպմանը. պետք է արժևորել օրվա խորհուրդը, զերծ մնալ օտարամոլությունից, լինել հետևորդը մեր ազգային ավանդույթների:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 210 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք