Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Իրական հրաշքը Աստծուն հավատալն է

Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» մանկականում քննարկման թեման էր՝ ի՞նչ է հրաշքը, որո՞նք են մերօրյա հրաշքները:


Հանդիպման բանախոսն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հարություն սարկավագ Քեշիշյանը:


«Իմ վերջին տեսած հրաշքը եղավ այսօր առավոտյան, երբ տեսա աշխարհը լուսավոր, մարդիկ ապրում են, ես էլ եմ ապրում և պետք է գնամ ժամերգության»,–վկայեց սարկավագը՝ փաստելով, որ ամեն օր մենք ականատեսն ենք աստվածային հրաշքների։


Հարություն սարկավագը երեխաներին բացատրեց, որ հաճախ մարդիկ փնտրում են հրաշքներ, որպեսզի հավատան։ Բայց իրական հրաշքը Աստծուն հավատալն է, Աստծո հետ կապը:
«Մեր օրերում մարդու համար ամենամեծ հրաշքը Աստծո կամքն իրականացնելն է»,-ասաց բարեշնորհ սարկավագը:


Հարություն սարկավագը հանդիպման ավարտին երեխաներին սովորեցրեց սուրբծննդյան շարականներ:


ԱՀԹ «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր կիրակի՝ ժ.13.00-ին, առաջնորդարանում:


Հասցե՝ Ռ. Իսրայելյան 21՝ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ: Հեռ. (099) 53 00 47, (055) 53 00 47, (093) 53 00 47



Պատրաստեց Նարե Ոսկանյանը

Kana Kana
Դիտվել է 546 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք