Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մեկնարկեց «Կանա» կենտրոնի դասընթացը դեռահասների համար

Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնը հունվարի 22-ին բացեց իր դռները 10-14 տարեկան դեռահասների առջև: Հանդիպում-քննարկումներն անցկացվելու են յուրաքանչյուր կիրակի, Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի գլխավորությամբ:


Քահանայի և մասնակիցների միջև տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան և աստվածհայտնության թեմայով բանախոսություն և հոգևոր զրույց: Տեր Տաճատը երեխաներին բացատրեց. «Ինչպես ես, այնպես էլ դուք միշտ աճման մեջ ենք, և կյանքում ոչ ոք չի կարող ասել, թե ինքն ամեն բան գիտի: Գիտությունն անսահման է, ուստի մենք մեր ամբողջ կյանքում պետք է սովորենք և իմաստանանք»:


Այնուհետև «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան Մանուկ Խաչատրյանը երեխաների հետ խոսեց նրանց տարիքային առանձնահատկությունների մասին: Զրույցից հետո երեխաների համար կազմակերպվեցին խաղեր, իսկ դահլիճից դուրս քահանան և հոգեբանը ծնողների հետ քննարկեցին երեխաների անցումային տարիքի խնդիրները, պատասխանեցին նրանց հուզող հարցերին և խորհուրդներ տվեցին:


«Կանա» կենտրոնը դեռահասների հետ կանցկացնի կիրակնօրյա 7 դասընթաց-հանդիպում, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում էլ կլինեն տարաբնույթ քննարկումներ:

 

Նազելի Մարտիրոսյան

 

«Կանա» պատանիների համար «Կանա» պատանիների համար «Կանա» պատանիների համար
Դիտվել է 1241 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք