Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ժամանա՞կն է տնօրինում մեզ, թե՞ մենք՝ ժամանակին

Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» կենտրոնի «Կանա-Սինգլ» ակումբը կազմակերպեց իր առաջին հանդիպումը: Ակումբի նպատակն է ազգային արժեքներով ամուր ընտանիքների ստեղծումը:
 

Կենտրոնի հոգևոր խորհրդատու Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի գլխավորությամբ մեկնարկած հանդիպումների շարքը կազմակերպվում է աշխատանքում կայացած, չամուսնացած մարդկանց համար:


Առաջին հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին՝ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող երիցատանը:

 

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկում էին, արդյոք ժամանա՞կն է տնօրինում մեզ, թե՞ մենք՝ ժամանակին: Հանդիպումն անցկացնում էր Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանն, ով հավաքի սկիզբն ազդարարեց երիտասարդներին օրհնելով և միասնական աղոթքով:


Քահանան խոսեց ժամանակի մասին՝ համարելով, որ ամեն տարիքում այն յուրովի է ընկալվում: Մասնակիցները նույնպես հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց կարծիքը ժամանակի մասին:

 

Կազմակերպվեց խաղ, որի ընթացքում տղաներն ու աղջիկները, բաժանվելով խմբերի, բարևում ու ծանոթանում էին միմյանց հետ:

«Կանա» կենտրոնի «Կանա-Սինգլ» երիտասարդական հավաքի հանդիպումները շարունակելի են:

 

Պատրաստեց Նաիրա Աթոյանը

Դիտվել է 743 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք