Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բուն Բարեկենդանի տոնական միջոցառումը Ավանում

Փետրվարի 20-ին Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կայացավ գեղեցիկ միջոցառում` նվիրված Բուն Բարեկենդանի տոնին: Տոնակատարության սկզբում իր օրհնանքի և շնորհավորանքի խոսքն ավանցիներին հղեց Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանը:
 

Միջոցառմանը մասնակցեցին Ավանի մշակույթի տան «Հրաշամանուկ» բեմարվեստի մանկապատանեկան ստուդիայի սաները, ինչպես նաև «Վերադարձ» ազգագրական երգի-պարի խումբը:
 

Ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի աաշխատակից Վարդգես Բարսեղյանը, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, բնակիչներ:

Բարեկենդան Բարեկենդան Բարեկենդան Բարեկենդան
Դիտվել է 1695 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք