Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հիմնարկեք Զովաշեն համայնքում

Եկեղեցու կառուցման գլխավոր պայմաններից է հիմնարկեքի և օծման արարողությունը: Հիմնարկեք կատարող եպիսկոպոսն օծում է 16 քար, որոնցից 12-ը՝ առաքյալների, 2-ը՝ Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչների, 2-ն էլ՝ Ս. Պողոս առաքյալի և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով: Այնուհետև օծված քարերը դրվում են եկեղեցու հիմքում՝ յուրաքանչյուրն իրեն հատկացված տեղում:
 
 
Ապրիլի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի Զովաշեն համայնքում Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ օծվեցին նոր կառուցվող Ս. Վարդան Զորավար եկեղեցու հիմնաքարերը, կատարվեց  հիմնարկեքի արարողություն: 
 
 
Եկեղեցի կառուցելու մասին խոսակցությունները համայնքում խմորվել են երկար ժամանակ, սակայն գործնական քայլերը սկսեցին ծխական խորհրդի և գյուղապետի միասնական ժողովից հետո, երբ վերջնական ճշտվեց եկեղեցու տեղը, և սկսվեցին շինարարական աշխատանքները:
 
 
Հիմնարկեքի կարգից հետո համայնքապետի նախաձեռնությամբ  կազմապերպվեց մատաղի հյուրասիրություն և մեծ տոնախմբություն:
 
 
Դիտվել է 121 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք