Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ես չգիտեի, թե ինչ է սերը

Կարելի է անվերջ խոսել սիրո մասին և անվերջ բնորոշումներ տալ, թե ի՞նչ է սերը: Պոեզիան սերն արտահայտելու դասական և լավագույն միջոցներից է, սակայն գրել կամ այդ գրածն ասել այնպես, որ դրանք դիպչեն հասցեատիրոջ սրտին, շատ դժվար է: ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամներին դա հաջողվեց:


Փետրվարի 9-ին Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ եկեղեցու երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել էր սիրո, պոեզիայի երեկո, որի ամենափոքր մասնակիցն անգամ հավատաց բեմից հնչող սիրո խոսքերին:


Միջոցառումը սկսվեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի օրհնության խոսքով և աղոթքով: Երեկոյի ընթացքում միության անդամներն ընթերցեցին Կարինե Ավագյանի ստեղծագործություններն, ում համար անակնկալ էր բեմից լսել իր սիրո իր տողերը:


Օրվա ավարտին Տեր Պարթևն օրհնեց ներկաներին ու ևս մեկ անգամ աստվածային պարգևը՝ սերը պահելու և կատարելագործելու պատգամը տվեց ամենքին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 253 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք